Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 19 » Վենսինոն շատ մոտ է Ինտերին
21:16
Վենսինոն շատ մոտ է Ինտերին

Ջանլուկա դի Մարցիո
Այսօր հանդիպում է տեղի ունեցել Ինտերի և Վենսինոյի գործակալ Ալեքսանդրո Լուչչի միջև: Քննարկվել է ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը: Որից հետո Լուչչին մեկնել է հանդիպելու Ֆիորենտինայի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի տրանսֆերի վճարի հարցը` կամ վճարը կկազմի 24 մլն եվրո, որը Ինտերը կվճարի 2 մասից, առաջինը 12 մլն-ը այս տարի մնացածը հաջորդ տարի, կամ վճարը կլինի ավելի մեծ ու Ինտերը կվճարի ավելի երկար ժամանակում:

GdS
Սպալետին խնդրել է ձեռք բերել կիսապաշտպանի: Սաբատինին և Աուզիլիոն Սպալետիի խնդրանքը կատարելու համար պատրաստվում են առաջիկա 48 ժամվա ընթացքում ավարտել Վենսինոյի գործարքը:

FcIN
Ինտերը առաջարկել է Մատիաս Վենսինոյին 5 տարվա պայմանագիր 3.2 մլն եվրո աշխատավարձով:

Իտալական լրատվականները համոզված են Ինտերը կվճարի Վենսինոյի կլասուլան ` 24 մլն եվրո 2 տարի ժամանակով:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 789 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz