Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 27 » Տրանսֆերային վերջին նորությունները
14:45
Տրանսֆերային վերջին նորությունները

GdS - Ժ․Մարիոյի և Գաբիգոլի տրանսֆերները վերջը չեն Ինտերի համար։ Ըստ Ռուսաստանից եկած տեղեկությունների Ինտերը շատ է հետաքրքրված Զենիթի կենտրոնական պաշտպան Էզեկուել Գարայով։

Բրոզովիչի գործակալ․"դա ճիշտ է, մենք բանակցում ենք բազմաթիվ եվրոպական մեծ ակումբների հետ ։Ես լսել եմ, որ Չելսիի, ինչպես նաև Արսենալի ղեկավարները եղել են Միլանում։ Ինտերը ձգտում է վաճառել Բրոզոյին այն ակումբներից մեկին, որը ի վիճակի կլինի վճարել այն գումարը, որը կբավարարի ներառված բոլոր կողմերին"։


Այս պահին ոչ միայն Ինտերն է ցանկանում, այլ նաև հենց ինքը՝ Գաբիգոլը, պնդում է՝ միանգամից հանդես գալ Ինտերում։ Գաբիգոլը չի վերադառնա Սանթոս մինչև հունվար, այլ միանգամից հանդես կգա Ինտերում։
Էրկինը կմիանա Բեշիկթաշին վարձավճարով, թուրք ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Իսպանիայից և Անգլիայից։

 

Ժանգ Ժինդոնգը՝ Սաննինգի ղեկավարը, հավանում է, թե ինչ է անում Պյերո Աուսիլիոն և մտածում է Ինտերի մարզական տնօրենի պայմանագիրը երկարաձգելու մասին։


Sport-italia - Յովետիչը վերադառնում է Ֆիորենտինա, գործարքը կայացած է, շուտով այն կլինի պաշտոնական։ Ֆիորենտինան կվճարի Յոյոյի աշխատավարձը սկսած սեպտեմբեր ամսից, այսինքն Ինտերը կխնայի 7,5 մլն Եվրո, ինչպես նաև հնարավոր է Ֆիորենտինան 14,5 մլն Եվրոյով ամբողջովին գնի Յոյոյի տրանսֆերը Ման Սիթիից, որը 2 տարի վարձավճարից հետո պետք է գներ Ինտերը վերը նշված գումարով։

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 487 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz