Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 26 » Տրանսֆերային վերջին նորությունները
00:48
Տրանսֆերային վերջին նորությունները

Gazzetta dello Sport-ը հաղորդում է ,  Գաստոն Կամարան մոտ է վարձավճարով Մոդենա տեղափոխվելուն:

Իսկ Ինտերի մյուս երիտասարդ պաշտան Ֆեդերիկո Դիմարկոն վարձավճարով կտեղափոխվի Ասկոլի,- գրում է Sky Sport-ը:


Ֆրեդի Գուարինը հեռացավ Ինտերից: Ասյօր նրան նկատել են Միլանի օդանավակայանում, ապա Թվիթերում լուսանկար հայտնվեց, որում Գուարինը արդեն Չինաստանում էր: Սպասվում է, որ վաղը պաշտոնապես կհաղորդվի գործարքի մասին:


Մոնտոյան կարող է հեռանալ Ինտերից: Ինտերը ցանկանում է դադարեցնել վարձակալության պայմանագիրը: Ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Իսպանիա: Սակայն տարբերակ կա նաև Իտալիայում կարիերան շարունակելու` մասնավորապես Ջենոան ակտիվորեն հետաքրքրվում է իսպանացու ծառայություններով:


Ջանլուկա դի Մարցոն Թվիթերում գրել է, որ Էվեր Բանեգան համաձայնության է եկել Ինտերի հետ և տեղափոխվում է միլանյան ակումբ:


Sky Sport-ը գրում է, որ Մանչինին ցանկանում է ձեռք բերել Ֆեներբախչեյի պաշտպան Ջերդան Էրկինին: Ինտերը ցանկանում է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ պաշտպանի հետ: Էրկինի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ: Ինտերը հնարավորություն ունի ֆուտբոլիստին ձեռք բերել ինչպես հիմա (շատ ցածր գնով), այնպես էլ ամռանը՝ անվճար:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 885 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz