Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 18 » Տրանսֆերային նորությունները համառոտ
21:14
Տրանսֆերային նորությունները համառոտ


Sky Sports

Ռանոկիան կարող է վերադառնալ ԱՊԼ: Բերլին Ռանոկիային դիտարկում է որպես Մայքլ Քինի փոխարինող, ով տեղափոխվել է Էվերթոն:


Sky Sports
Էմրե Մորի տրանսֆերի ձախողումից հետո, Ինտերը նորից դիտարկում է Կանի հարձակվող Յաննի Կարամաոյին տարբերակը: Կանը ցանկանում է ստանալ 10 մլն եվրո, Ինտերը նախկինում առաջարկել է 5 մլն եվրո ու մերժում ստացել:


L’Equipe
ՊՍժ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին թիմի կիսապաշտպան Յուլյան Դրաքսլերին ասել է, որ նա չի դիտարկվում որպես թիմի մեկնարկային կազմի խաղացող: Գերմանացին ցանկանում է լքել ՊՍԺ-ն: Ինտերը հետաքրքրված է նրա ծառայություններով:


CdS
Վալենսիան հետաքրքրված է Ինտերի եզրային պաշտպան Քրիստիան Անդալդիի ծառայություններով: Ինտերը իր խաղացողի համար ցանկանում է ստանալ 9 մլն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական Ջենովան և Ատալանտան:


Դի Մարցիո
Մուրիլոն ժամանել է Վալենսիա և շուտով կներկայացվի որպես Վալենսիայի ֆուտբոլիստ:


Դի Մարցիո
Կոնդոգբիա-Կանսելիո փոխանակումը երկարում է, քանի որ Ինտերը ցանկանում է 1 տարով երկարաձգել Կոնդոգբիայի հետ պայմանագիրը մինչ Վալենսիա վարձավճարով տեղափոխումը: Սպասվում է, որ մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերների մասին:


CdS
Ինտերը որոշել է բանակցել Սամպդորիայի հետ Շիկի տրանսֆերի համար: Ինտերը առաջարկում է վարձավճար գնման իրավունք տարբերակը ըստ անցկացված խաղերի քանակից ելնելով, քանի որ թիմում են դեռ մնացել Գաբիգոլը և Յովետիչը:


CdS
Ինտերը կենտրոնական պաշտպանի դիրքում նաև դիտարկում է Մուստաֆիին Արսենալից:


Լրատվամիջոցները նաև գրում են, որ Ինտերը բանակցություններ է վարում կիսապաշտպան ձեռք բերելու համար, սակայն հայտնի չէ, թե ում մասին է խոսքը գնում: ԶԼՄ-ները սկսել են նրան անվանել "Միսթեր X":

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 156 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz