Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 16 » Տրանսֆերային նորությունները
23:51
Տրանսֆերային նորությունները

 Mediaset Premium
Ինտերը և Մանչեսթր Սիթին պայմանավորվել են Էլյակիմ Մանգալայի վարձավճարի հարցում: Ինտերը կվարձակալի ֆրանսիացի պաշտպանին, առանց որևէ պարտավորության կամ իրավունքի: Մանչեսթր Սիթին կվճարի նրա աշխատավարձի կեսը որը շաբաթական կազմում է 110.000€


Իսպանական Սևիլյան դեռ հետաքրքրված է Ստեվան Յովետիչի ծառայություններով: Ինտերը առաջվա պես պահանջում է 13մլն եվրո: Կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:


Էմրե Մորի տրանսֆերը կարելի է համարել ձախողված: Ֆուտբոլիստը արդեն պատրաստ էր բուժզննում անցնել Ինտերում, սակայն Մորի գործակալը 5մլն եվրո կոմպեսացիայի էր պահանջել, իսկ Ինտերը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:


SKY. Աուզիլիոն և Սաբատինի աշխատում են Գաբիգոլի և Յովետիչի տրանսֆերների վրա


Premium Sport. Երբ Սամպդորիան գտնի Շիկին փոխարինող, այդ ժամանակ չեխը կդառնա Ինտերի ֆուտբոլիստ: Թեկնածուների թվում են Վիետոն և Էդերը:


SportItalia
Ինտերը և Վալենսիան կփոխանակվեն ֆուտբոլիստներով: Խոսքը գնում է Կոնդագբիայի և Կոնսելիոյի մասին , սակայն ընդհամենը վարձավճար գնման իրավունքով:


Calciomercato
Դռագովիչը համաձայն է տեղափոխվել Ինտեր: Բայերը գնահատում է իր պաշտպան 20 մլն եվրո, սակայն Ինտերը ցանկանում է ստանալ խաղացողին վարձավճարով պարտադիր գնման իրավունքով:


 Il Giorno
Սպալետին խնդրել է ձեռք բերել Ռոմայի պաշտպան Ֆեդերիկս Ֆասիոյին: Ռոման 10 մլն եվրո է գնահատում իր խաղացողին:


Ինտերի հետաքրքրության շրջանակում է հայտնվել նաև Մանչեսթեր Սիթի աջ պաշտպան Նիկոլա Օտամենդին: Ինտերը ցանկանում է վարձակալել պաշտպանին, ով չի մտնում Պեպ Գվարդիոլայի ծրագրերի մեջ:


 Football Italia
Ինտերը և Բարսելոնան կփորձեն ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլյան Դրաքսլերին: ՊՍԺ-ն պետք է կոմպենսացնի Նեյմարի տրանսֆերի գումարը և դեմ չեմ լավ առաջարկի դեմքում բաց թողնել գերմանացուն:


 FcInterNews
Իվան Պերիշիչը կերկարաձգի Ինտերի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը: Նրա աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո այժմյան 3,5-ի փոխարեն:


 Gazzetta dello Sport
Ինտերը դեռ հետ չի կանգնել Անտոնիո Մարսիալին վարձակալելու մտքից: Ինտերը նորց կփորձի բանակցել Մանչեսթր Յունայթեդի հետ, սակայն այս անգամ Պերիշիչի տրանսֆերի հարցը չի լինի այդ բանակցությունների շրջանակում:


 Lequipe
Ինտերը հետաքրքրված է Սեն էտյենի 21 ամյա հարձակվող Ջոնաթան Բոմբայի ծառայություններով:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 874 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz