Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 9 » Տրանսֆերային նորություններ. Շաբաթ
18:01
Տրանսֆերային նորություններ. Շաբաթ

Ներկայացնում ենք Ինտերի հետ կապված վերջին տրանսֆերային նորությունները:


Ինտերը համաձայնության է եկել Սամպդորիայի հետ, որպեսզի վերջինս վարձակալի Դոդոյին: Ինչպես նաև Սամպդորիայի հետ քննարկվում է Ռանոկիայի վարձակալման հարցը, չնայած Ռանոկիայի հարցում Ինտերը չի շտապում, քանի որ սպասում է ստանալ ձեռք բերման առաջարկ Լիվերպուլից, տեղեկացնում է Fcinternews.it-ը:


Նույն պարբերականի հաղորդմամբ, Ինտերը հետաքրքրվում է Ուդինեզեի ֆուտբոլիստ Սիլվան Վիդմերով:


Լիսաբոնի Սպորտինգը հետաքրքրված է Ժուան Ժեսուսով: Թիմերը եկել են համաձայնություն, և հնարավոր է Ժուանը տեղափոխվի Սպորտինգ վարձավճար + հետագա գնման իրավունքով: Նշվում է, որ հնարավոր է Ինտերը վճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը, հաղորդում է Tuttomercatoweb-ը:


Մանչինին ցանկանում է Լավեցցիին, դա պարզ է և բացահայտ: Մանսիոն կենտրոնացած է արգենտինացու վրա, որովհետև նա շատ կավելացնի թիմի ուժը; տեղեկացնում է իտալական Fcinternews.it-ը:


Բիաբիանիի, Մելոյի և Սանտոնի գործակալները իրեն հաճախորդների ապագայի մասին.

"Բիաբիանին չի թողնի Ինտերը հունվարին: Մեզ ոչ մի տեղեկություններ չի հասել այդ առումով: Ակումբը միշտ մեզ տեղյակ է պահում ապագայի վերաբերյալ, իսկ մենք չենք ծրագրել հեռանալու մասին: Մի քանի ակումբները հետաքրքրված են իմ հաճախորդի ծառայություններով, սակայն Բիաբիանին չի հեռանա Ինտերից" - Բրանկինի, SportItalia:


"Ֆելիպե Մելոն չի ցանկանում փոխել ակումբը: Նա երջանիկ է այստեղ: Այն ինչ գրում են թերթերյ միանգամայն ասբուրդ է: Նրա միակ ցանկությունը` հաղթել Սկուդետոն Ինտերի հետ:" - Խոսե Ռոդրիգես, CalcioMercato:


"Կարծում եմ Սանտոնը կմնա Ինտերում, քանի որ ինձ ոչ մի տեղեկություն չի եկել Ինտերից և առաջարկություններ այլ ակումբներից: Հասկանալի է, որ եթե ակումբը որոշի տրանսֆերի հանել ֆուտբոլիստին, գնորդները միանգամից կհայտնվի: Սակայն Դավիդեն կշաուրնակի իր ելույթները Ինտերում" - Կլաուդիո Վիգորելի:


Ինչպես տեղեկացնում RSIsport-ը, մոտակա ժամանակներում կկայանա Ինտերի և շվեյցարական Լուգանոյի միջև գործարքը: Ինտերի կիսապաշտպան Ասանե Նյուկուրին վարձավճարով կտեղափոխվի Լուգանո: Զդենեկ Զեմանի սաները այս պահին Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում ընթանում են 8-րդ հորիզոնականում:


Ռիկի Ալվարեսը վերադառցել է Իտալիա, բայց այս անգամ Սամպդորիայի հետ: Սանդերլենդի նախկին կիսապաշտպանը գրանցվել է Սամպդորիայում մի քանի օր առաջ, իսկ Ա Սերիայի պաշտոնական կայքը արդեն հաստատել է ֆուտբոլիստի տրանսֆերը:


Ռոբերտո Մանչինիին հետաքրքրել է ՊՍԺ-ի եզրային պաշտպան Գրեգորի Վան դեր Վիլը: Սերժ Օղիեյի հետ մեկնարկային կազմում հայտնվելու համար պայքարի պատճառով Հոլանդացին կարող է լքել Փարիզը: Ինտերը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին անվճար, սակայն ՊՍԺ-ն պահանջում է 7-8 միլիոն եվրո, չնայած ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է ամռանը: ՊՍԺ-ի նախագահ Նսսսեր Ալ-Խելաիֆին հավանաբար կընդունի 3 միլիոն եվրոյի առաջառկը: Այնուամենայնիվ, Ինտերը այս պահին համոզում է ակումբին անվճար բաց թողնել Հոլանդացուն, տեղեկցնում է FCInternews.it-ը:


Ջենովան պատրաստվում է գնել Դիեգո Լաքսալտի տրանսֆերը, ով վարձավճարով է հանդես գալիս Ջենովայում արդեն մեկ տարի է: Գործարքը 1.5 տարի վարձավճարով 0.5մլն եվրոյով, իսկ գնման համար Իտալիայի 9-ակի չեմպիոնը պետք է վճարի 2.5մլն եվրո: Ջենովան պատրաստվում է օգտագործել գնման իրավունք տարբերակը, քանի որ իր ելույթներով համոզել է Գասպերինիին պահպանել իրեն թիմում:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 911 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz