Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 29 » Տրանսֆերային նորություններ. Շաբաթ
15:28
Տրանսֆերային նորություններ. Շաբաթ

Ներկայացնում ենք վերջին տրանսֆերային նորությունները կապված Ինտերի հետ:


Վերջապես! Իվան Պերիշիչը շուտով կդառնա Ինտերի ֆուտբոլիստ: Խորվաթ ֆուտբոլիստի համար երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ: Գերմանական ակումբը իր համաձայնությունն է տվել և մոտ ժամերում ֆուտբոլիստը կժամանի Միլան:

Ռոբերտո Մանչինին կարող է վաղը կեսօրին հայտավորել ֆուտբոլիստի Կարպիի դեմ խաղին: Պերիշիչը 5-ամյա պայմանագիր կկնքի Ինտերի հետ: Կողմերը համաձայնության են եկել 20մլն եվրոյի շուրջ (ներառյալ բոնուսները), որն Ինտերը կվճարի երեք տարվա ընթացքում:


Ռոբերտո Մանչինին չի բավարավում Պերիշիչի ձեռքբերումով և ցանկանում է հարձակման գիծը համալրել ևս մեկ ֆուտբոլիստով: Այս առավոտյան Ինտերը առաջին առաջարկն է արել Լիվերպուլին Բորինիի համար, ցանկանալով ապահովագրել ինքն իրեն, եթե չստացվի Էդերի տրանսֆերը: Անգլիական ակումբը դեմ չէ բաց թողնել իր հարձակվողին 6մլն եվրոյով գումարած 2մլն եվրո բոնուսներ:


Սակայն ամենայն հավանականությամբ Էդերը վաղը նույնպես կժամանի Միլան և պայմանագիր կստորագրի Ինտերի հետ: Ինտերի առաջին առաջարկը Սամպդորիան մերժվել էր, որն կազմում էր 8մլն եվրո, սակայն Ինտերը նոր առաջարկով է հանդես եկել և Սամպդորիային առաջարկել է 9.5մլն եվրո: Կարծես թե այս առաջարկը բավարարել է Սամպդորիային և իտալո-բրազիլացի հարձակվողը կտեղափոխվի Ինտեր:


Վերջին շրջանում Ֆելիպե Մելոյի անունը անհայտացել էր Ինտերի ցուցակից, սակայն Ներաձուրրիները համաձայնության են եկել Գալատասարայի կիսապաշտպանի հետ: Թուրքական ակումբը պահանջում է 4-5մլն եվրո, սակայն Ինտերը պատրաստվում է 2-3մլն եվրոյի սահմաններում առաջարկ անել:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 841 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz