Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » Տրանսֆերային նորություններ. Ուրբաթ
00:08
Տրանսֆերային նորություններ. Ուրբաթ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերայի նորությունները կապված Ինտերի հետ:

 

 

 

Ինտերը սկսել է բանակցությունները Բենատիայի տրանսֆերի համար:
Բավարիայի պաշտպան Մեհդի Բենատիան կարող է տեղափոխվել Ինտեր, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Պարբերականի տեղեկությամբ բանակցությունները արդեն սկսվել են, Մյունխենյան ակումբը պահանջում է 22 միլիոն եվրո ֆուտբոլիստի համար:

 

Ինտերը ցանկանում էր գնել Նաբիլ Ֆեկիրին, քանի որ նա հիասքանչ խաղընկեր կլիներ Մաուրո Իկարդիի համար: La Gazzetta Dello Sport -ը հայտնում է, որ Ինտերը կապնվել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին և գործարքը բարդ է թվում, սակայն ոչ անհնար:

 

Ինտերը այս պահին փնտրում է դարպասապահ: Հանդանովիչի հեռանալը ավելի հավանական է դառնում ամեն շաբաթ: Ինտերը Անտոնիո Միրանտեին համարում է հնարավոր փոխարինող: Պարմայի դարպասապահը խոսել է FcInternews.it-ի հետ. «Իմ գործակալը բանակցությունների մեջ է, մինչ ես փորձում եմ հասկանալ ինչ կլինի Պարմայի հետ: Մենք խոսում ենք հիասքանչ թմի (Ինտերի) մասին: Բայց բանակցությունները դեռ սկզբնական փուլում են: Ես և իմ գործակալը կքննարկենք բոլոր տարբերակները, որպեսզի ընտրենք լավագույնը: Իհարկե ես կցանկանայի աշխատել Մանչինիի գլխավորությամբ. նա լավագույններից մեկն է աշխարհում»:

 

Ուդինեզեի կիսապաշտպան Ալլանին հաճախ կապում են Ինտերի հետ: Ինտերը հետաքրքրություն էր ցուցաբերում և այսօր Ուդինեզեի սպորտային տնօրենը պատասխանել է այս թեմայով հարցերին. «Ես կարող եմ ասել, որ Ուդինեզեն երբեք չի մերժել Ինտերի որևէ առաջարկ՝ Ալլանին ձեռք բերելու համար: Այս պահին մենք ոչինչ չգիտենք Ալլանի ապագայի մասին, բայց մենք կխոսենք այդ մասին՝ մրցաշրջանի ավարտից հետո»:

 

Մոնակոյի պաշտպան Այմեն Աբդենուրը հիանալի մարցաշրջան անցկացրեց Մոնակոյի հետ: Ֆրանսիական ակումբը ավարտեց մրցաշրջանը, որպես լավագույն պաշտպանական գիծ ունեցող թիմ, ինչն հետաքրքրություն է առաջացրել թունիսցի պաշտպանի հանդեպ: Այսօր ֆուտբոլիստի գործակալը Footmercato. net-ին տված հարցազրույցում խոսել է իր հաճախորդի ապագայի մասին
"Այմենը հիանալի մրցաշրջան անցկացրեց և զարմանալի չէ, որ մեծ հետաքրքրություն կա նրա հանդեպ: Մենք ստանում ենք հեռախոսազանգեր սպրոտային տնօրեններից, սակայն դեռ ոչինչ չկա: Նյուքասլը, Ինտերը և Տոտենհեմը հարցում են կատարել: Մենք լուրջ առաջարկներ ենք ստացել, նույնիսկ Բարսելոնայից և Բավարիայից են հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով: Յուվենտուսը նույնպես հետաքրքրված է, ինչպես շատ այլ իտալական ակումբներ: Ամեն ինչ պարզ կդառնա հաջորդ շաբաթ":

 

Վալենսիայի դարպասապահ Դիեգո Ալվեշը ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակով կբացակայի: Այդ պատճառով Վալենսիան նոր և որակյալ դարպասապահ է փնտրում: Ցուցակում են Կեյլոր Նավասը, Պեպե Ռեյնան և Ինտերի դարպասապահ Սամիր Հանդանովիչը: Marca-ն հայտնում է, որ Վալենսիան կարող է համոզել Սլովենացուն՝ Չեմպիոնների Լիգայում մասնակցությամբ:

 

Sport Mediaset-ը հայտնում է, որ Ինտերը և Միլանը պայքարում են Մադրիդի Ատլետիկոյի կիսապաշտպան Մարիո Սուարեսի համար: Միլանը փորձում է վարձավճարով ձեռք բերել ֆուտբոլիստին հետագայում գնելու իրավունքով: Բայց Ինտերը վաղուց էր հետևում ֆուտբոլիստին, իսկ Հունվարին շատ մոտ էր նրան ձեռք բերելուն:

 


Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, Ինտերի երիտասարդ կիսապաշտպան Անդրեա Պալացին շատ մեծ հետաքրքրություն ունի Բ Սերիայի մի շարք ակումբների կողմից:
Լիվորնոն, Լանսիոան և Պռո Վերչելի ակումբները պատրաստ են կանխիկ գումար առաջարկել 19-ամյա ֆուտբոլիստի համար, ով Ինտերում է հանդես գալիս 10 տարեկանից:

 

 

Յայա Տուրեն կմնա Մանչեսթեր Սիթիում թե կտեղափոխվի Ինտեր: Այս ընթաքում նոր նորությունները հայտնվելով մեդիայում դուք Շեռլոկ Հոլմսի կարիք չունեք, որպեսզի հասկանաք, որ Յայա Տուրեն մնում է Անգլիայում: Համացանցում նկարներ են հրապարկավել, որտեղ Տուրեն իր երկրպագուների հետ նկարվել է Տորոնտոյում և հավաստիացրել, որ նա մնում է Սիթիում:


 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1017 | Ավելացրեց: Seyran | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz