Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 24 » Տրանսֆերային նորություններ. Կիրակի
23:21
Տրանսֆերային նորություններ. Կիրակի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերայի նորությունները կապված Ինտերի հետ:

 

 

Դեռևս պարզ չէ, թե Սամիր Հանդանովիչը կմնա թիմում թե ոչ, բայց նա այս պահին մոտ է լքելու Ինտերը: "Corriere Dello Sport"-ի տվյալներով Ինտերը պատրաստ է առաջարկություն անել Ջենոայի դարպասապահ Մատիա Պերինին, վերջինս դեմ չէ հայտնվել Մանչինիի թիմում, բայց այս պահին նա Ջենոայի հետ բանակցում է պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար, ինչը նախազգուշացման ազդանշան է Ինտերի համար:


Ինտերը դեռ դիտարկում է Պետեր Չեխի տարբերակը, սակայն այս պահին ունի լուրջ մրցակից Չելսիի դարպասապահին ձեռք բերելու հարցում: Արսենալը Չեխի համար առաջարկում է 14 մլն եվրո, իսկ դարպասապը ցանկություն ունի մնալու Լոնդոնում:
Դիտարկվում է նաև Լացիոյի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետիի թեկնածությունը:


Ինտերը տարբերակներ է փնտրում նաև երկրորդ դարպասապահի համար: Սկզբում սպորտային СМИ լրատվակաը հավաստեց, որ Կարիսոն համաձայնվել է ևս մեկ տարի երկարաձգել պայմանագրի ժամկետը, բայց այժմ La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ Կարիսոն վերադառնում է հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են 2 ակումբներ: Ինտերի ղեկավարությունը, որպես երկրորդ դարպասապ տեսնում է Պարմայի 31-ամյա դարպասապահ Անտոնիո Միրանտեին: Ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Ինտեր:
Երրորդ դարպասապահի հարցը արդեն պարզ է Տոմազո Բերնին ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը:

 

Մատեո Դարմյանը բավականին երկար ժամանակ Ինտերի տրանսֆերային նպատակներից է: Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել Տորինոյում, ինչը հետաքրքրություն է առաջացրել Բարսելոնայի և Բավարիայի մոտ: Il Corriere Dello Sport-ը հայտնում է, որ Տորինոն 15 մլն եվրո է պահանջում Դարմյանի համար: Հայկական արմատներով Իտալացուն ձեռք բերելու համար, Ինտերը կարող է օգտագործել Մարկո Բենասսիին, ում տրանսֆերային իրավունքները կիսված են Ինտերի և Տորինոյի միջև:

 

Գրանադան Ատլետիկոյի հետ ոչ-ոքի խաղալուց հետո ապահովեց տեղը Լա Լիգայում: Ուստի Կոլումբիացի պաշտպան Ջեյսոն Մուրիլլոն, ով բաց թողեց հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով, կարող է մտածել Ինտերում՝ իր արկածների մասին:
22-ամյա պաշտպանը Ինտերի հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր:

 

Ինտերը ավելի մոտիկից է հետևում Կևոյի ֆուտբոլիստ Էրվին Զուկանովիչին վերջին շաբաթների ընթացքում: Ռոբերտո Մանչինին ցանկանում է ձեռք բերել Կիևոյի պաշտպանին, ինչպես տեղեկացնում է Tuttosport -ը այսօր կողմերը հանդիպել են և քննարկել են գործարքի մանրամասները: Ներաձուրրիները առաջարկում են Էզեկիալ Սկելոտոյին և գումար (Սկելոտոն այս պահին գտնվում է Կիևոյում վարձավճարով): Էմանուել Մամանային գնելուց հետո Ինտերը այժմ կենտրոնացել է Կիևոյի արգենինացի պաշտպանին:

 

ՊՍԺ կիսապաշպտան Տիագո Մոտան կարող է հրաժեշտ տալ իր ներկայիս թիմին: Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, փարիզցիները պատրաստ են առաջարկով դիմել Յուվենտուսին Պոլ Պոգբային ձեռք բերելու նպատակով, ինչը ճանապարհ կբացի Տիագո Մոտայի համար:

 

Ինտերը ֆուտբոլիստներ է փնտրում պաշպտանության գիծը ուժեղացնելու համար: Լիբերտադորեսի գավաթին Ռիվեր Փլեյթ և Կրուզեյո հանդիպմանը մեկնել էին Ինտերի սկաուտները: Բրազիլական ակումբը 1-0 հաշվով առավելության է հասել, իսկ աջ պաշտպան Մայկեն հրաշալի տպավորություն է թողել: Երիտասարդ բրազիլացուն անցյալում արդեն կապել են իտալական ակումբի հետ: Նրան անվանում են ինչպես "Նոր Մայկոն": Ինչպես տեղեկացնում է Ալֆրեդո Պեդուլան ֆուտբոլիստի համար Կրուզեյրոն պահանջում է 7-8մլն եվրո: Դժվար կլինի Ներաձուրրիներին ֆուտբոլիստին տեղափոխել Իտալիա, քանի որ ֆուտբոլիստը Եվրոպական երկրից չէ:


 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 987 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz