Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » Տրանսֆերային նորություններ.Հինգշաբթի
01:04
Տրանսֆերային նորություններ.Հինգշաբթի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերայի նորությունները կապված Ինտերի հետ:

 

 

 

Երբ հայտնի դարձավ, որ Կալյարին կլքի Ա սերիան, անորոշ դարձավ Ինտերի երկու երիտասարդ խաղացողների ճակատագիրը:
"Corriere Dello Sport"-ը գրում է, որ Սամուել Լոնգոն կվերադառնա Ինտեր: Ֆուտբոլիստի գործակալը համաձայն չէ, որ Լոնգոն կարիերան շարունակի Կալյարիում:
Ինչ վերաբերվում է Լորենցո Կրիզետինգին, ապա նա հիանալի մրցաշրջան անցկացրեց Սարդինիայում , և ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Կալյարիում:

Իսկ Ինտերի պաշտպան Ուգո Կամպանյարոն ամռանը կլքի Ինտերը: Պայմանագրի ժամկետը լռանում է այս ամառ, և նա պատրաստ է դիտարկել այլ ակումբներից առաջարկներ: Նրանով հետաքրքրվում է իսպանական Վալենսիան:


Corriere dello Sport-ի փոխանցմամբ Ինտերը արդեն պայմանավորվել է Յայա Տուրեյի և Տիագո Մոտտայի հետ: Սիթիի կիասպաշտպանը կկնքի 4 տարի ժամկետով պայմանագիր տարեկան 5 մլն եվրո, իսկ Մոտտան 2 տարի ՝ տարեկան 3 մլն. եվրո: Մնում է պայմանավորվել ակումբների հետ, որը շուտով կլուծվի: Ինտերը ցանկանում է արագ ավարտել այս գործարքները:

 

Խոսակցություններ կան, որ Սերխիո Ռոմերոն կարող է փոխարինել Հանդանովիչին Ինտերում: Ներաձուրրիների դարպասապահը կապնվել է Ռոմայի հետ, սակայն Ալֆեդո Պեդուլան տեղեկացնում է, որ այժմ Ռոման աշխատում է Ռոմերոյի տրանսֆերի վրա: Դա Հանդանովիչի հետ համաձայնության գալու դժվարություններից ելնելով: Ռոմերոյի պայմանագիրը Սամպդորիայի հետ ավարտվում է ամռանը և ֆուտբոլիստի հետ համաձայնության գալը ավելի դյուրին կլինի, տեղեկացնում է Պեդուլան:

 

Շատ սուր պայքար է գնում Լայվին Կուրզավայի համար այս պահին տեղեկացնում է Mundo Deportivo: 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մանչեսթեր Սիթին, Արսենալը և Ինտերը, իսկ այժմ այդ պայքարին միացել է նաև Ատլետիկո Մադրիդը: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2018 թվականին, սակայն ներկայիս ակումբը պատրաստվում է վաճառել նրան, արդեն իսկ այս ամառ:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին Վան Պերսին կարող է տեղափոխվել Ինտեր այս ամառ:
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, Մանչեսթեր Յունայթեդի 31-ամյա ֆուտբոլիստի գործակալը մեկնում է Իտալիա իրավիճակին լուծում տալու:
Հիշեցնենք, որ Ինտերի հետ են կապում նաև Չիչարիտոյին:

 

Հունական «Օլիմպիակոսը» ուշադրությամբ հետևում է«Ինտերի» պաշտպան Նեմանյա Վիդիչի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Միլանյան ակումբում այնքան էլ գոհ չեն, թե ինչպես ազգությամբ սերբ պաշտպանն անցկացրեց այս մրցաշրջանը և ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն բաժանվել այս ամռանը:
«Օլիմպիակոսը» ցանկանում է օգտվել առիթից ստեղծված իրավիճակից և շահագրգռված է կանչել Մանչեսթեր Յունայթեդի նախկին խաղացողին Հունաստան:

 

Դեռ պարզ չէ թե ով կլինի Ինտերի դարպասապահը մյուս մրցաշրջանում: Ինչպես տեղեկացնում Corriere Dello Sport-ը Ինտերը պատրստվում է առաջարկ անել Ջենովայի դարպասապահ Մատիա Պերինին: Նույն պարբերականը գրում է նաև, որ Ինտերը հայտնաբերել է, որ դարպասապահը բանակցություններ է վարում պայմանագիրը երկարաձգելու համար:

 

Ջենովայի հարձակվող Ֆալկեն այսօր La Voz de Galicia-ին տված հարցազրույցում խոսել է իր ապագայի մասին.
"Չգիտեմ թե որտեղ հանդես կգամ մյուս մրցաշրջանում, տրանսֆերային շուկան հաճախ ոչ սպասված ուղի է ունենում և ասել թե որտեղ կխաղամ շատ մեծ ռիսկ է: Ես շատ լավ եմ զգում ինձ Ջենովայում, ինչպես տանը, այստեղ մեծ ճնշում չկա ինչպես կարող է լինել այլ ակումբներում մրցաշրջանի ավարտին:"


 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1246 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz