Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 14 » Տրանսֆերային նորություններ. Հինգշաբթի
22:57
Տրանսֆերային նորություններ. Հինգշաբթի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերայի նորությունները կապված Ինտերի հետ:

 

 

Պաոլո Դիբալային կորցնելուց հետո, Ինտերը փնտրում է մեկ այլ երիտասարդ տաղանդավոր հարձակվողի: Այս պահին ամենահետաքրքիր անունը Լիոնի Նաբիլ Ֆեկիրն է: Tuttosport-ը հայտնում է, որ Ֆեկիրը Դիբալայի հասակակիցն է, խփել է գրեթե նույնքան գոլ, որքան Դիբալան: Ֆեկիրը նաև 9 գոլային փոխանցում է կատարել: Ինտերի պես թիմի համար կարևոր է նաև այն, որ Ֆեկիրի աշխատավարձը ցածր է, քանի որ Ինտերը ցանկանում է ձեռք բերել Յայա Տուրեին:
Ինտերը 20 մլն եվրո ունի այս գործարքի համար, որը Լիոնի գործադիր տնօրենը կարող է ընդունել: Tuttosport-ը նաև հայտնում է, որ Ինտերի ներկայացուցիչները եղել են Ֆրանսիայում և ամենամեծ խոչընդոտը այն է, որ պետք է համոզել Լիոնի նախագահին՝ թողնել ֆուտբոլիստին հենց այս տարի: Լիոնի հետ բանակցելը բավականին դժվար է:

 

Յայա Տուրեն ամառային տրանսֆերային շուկայի ամենաքննարկված անուններից է: Gazzetta dello sport-ը հայտնում է, որ Մանչինին և Տուրեն կապ են պահպանում և պարբերաբար զրուցում են: Ինտերը դեռևս պաշտոնական առաջարկ չի արել. երբ Ինտերը առաջարկ անի Տուրեին և նա համաձայնվի, բուն տրանսֆերային բանակցությունները կսկսվեն:

Իսկ ահա մեկ այլ պարբերական` Corriere dello Sport-ը, հայտնում է որ, Յայա Տուրեի գործարքը կավարտվի մինչ տրանսֆերային պատուհանի բացվելը և նա կդառնա պաշտոնապես Ինտերի ֆուտբոլիստ արդեն հունիսին:

 

Corriere dello sport-ը հայտնում է, որ Մաուրո Իկարդին 3 մլն եվրոյից քիչ ավելի աշխատավարձ կստանա և կմիանա Վիդիչին, Գուարինին և Պալասիոյին՝ Ինտերի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում և կսպասի Տուրեին: Իկարդիի իմիջի իրավունքները կկիսվեն Ինտերի և Իկարդիի միջև:
Իկարդին այս մրցաշրջանի համար բոնուս կստանա մրցաշրջանի ավարտից հետո: Կարևոր է նաև այն, որ Իկարդիի պայմանագրում հրաժարագին չի լինելու:

 

Մանչեսթեր Սիթին մոտ է Կևին Դե Բրույնեին 35 մլն եվրոյով գնելուն: Հաղորդվում է, որ այդ գումարի մի մասը Սիթին պատրաստվում է ստանալ Յովետիչի վաճառքից, ումով Ինտերը շատ հետաքրքրված է:
Սակայն Բրիտանական Daily Mirror պարբերականը հաղորդում է, որ Ինտերը ցանկանում է վարձակալել ֆուտոլիստին մեկ տարով և գնել 2016թ.-ին:

 

Հերթական նոր անունը Ինտերի կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար: Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, ներաձուրրիները դեմ չեն իրենց կազմում տեսնել Մալագայի ֆուտբոլիստ Սերխի Դերդերին:
Վերջին շրջանում մի շարք բանակցական հանդիպումներ են եղել երկու ակումբների ղեկավարների հետ, որտեղ Մալագան համաձայնվել է վաճառել իր ֆուտբոլիստին: Ալ Տանի ակումբը մեծ ֆինանսական խնդիրներ ունի և ստիպված է բաժանվել մի շարք առանցքային ֆուտբոլիստներից:
Մալագան պահանջում է 10մլն եվրո 21-ամյա ֆուտբոլիստի համար:

 

Իտերը շարունակում է հետևել Ռիվեր Փլեյթի կենտրոնական պաշտպան Էմանուել Մամանային: Ինչպես տեղեկացնում է Riverplate.cօm-ը, այս անգամ Պյերո Աուզիլիոն ցանկացել է իր աչքերով տեսնել ֆուտբոլիստին գործի մեջ և մեկնել է Արգենտինա 18-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևելու: Իսկ մեկ շաբաթ առաջ ֆուտբոլիստին հետևելու համար Արգենտինա են ժամանել Ատլետիկո Մադրիդի սկաուտները:

 

 

"Gazetta Dello Sport"-ին տված հարցազրույցում բրազիլացի ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Իտալիա:
անչինին մեծագույն մարզիչ է, ես նորից կցանկանայի խաղալ նրա գլխավորությամբ: Ցանկանում է արդյո՞ք Մանչինին ինձ տեսնել իր թիմում: Ա
յո մենք նման խոսակցություն ունեցել ենք:"
Ֆուտբոլիստը ամռանն ամենայն հավանականությամբ կլքի Գալաթասարայը, իսկ Ինտերը տարբերակներ է փնտրում պաշտպանությունը ուժեղացնելու համար:


 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1071 | Ավելացրեց: Seyran | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz