Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 3 » Տրանսֆերային նորություններ. Երկուշաբթի
15:00
Տրանսֆերային նորություններ. Երկուշաբթի

Ինտերը ձեռք բերելով մի շարք ֆուտբոլիստների այժմ պետք է բաժանվել իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներից ի քանիսից:

 


Ինտերից հեռանալու ամենաառաջին թեկնածուն համարվում է Ջերդան Շաքիրին: Շվեյցարացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր Շալկեն, բայց կարծես թե գործարքը տեղի չի ունենա: Գելզենկիրխենյան ակումբը չի կարողանում համաձայնության գալ Յուվենտուսի հետ Դրաքսլերի տրանսֆերի հարցում, որպեսզի կարողանա կատարել Շաքիրիի գործարքը: Արդեն լուրեր են տարածվում, որ Շալկեի սկզբունքային մրցակից Դորտմունդի Բորուսիան ևս հետաքրքրվում է Շաքիրիի ծառայություններով: Տոմաս Տուխելը ցանակնում է ամեն գնով ստանալ ֆուտբոլիստին: Բորուսիան պատրաստ է Ինտերին վճարել 15 մլն եվրո, իսկ Շաքիրիին տարեկան 3.5 մլն եվրո:


Պյերո Աուզիլիոն և Մարկո Ֆասոնեն հանգստյան օրերին գտնվում էին Ստամբուլում: Նպատակն էր բանակցել Գալատասարայի հետ երկու ֆուտբոլիստների հարցում: Ինչպես գրում է Corriere dello Sport-ը բանակցությունները անհաջող են ընթացել: Թուրքական ակումբը առաջարկություն է արել Յուտոո Նագատոմոյի տրանսֆերի համար, բայց մերժում է ստացել: Ճապոնացու տրանսֆերի համար առաջակվել է Ֆելիպե Մելոյին և 2-3 մնլ եվրո: Ինտերի ղեկավարությունը հասկացնել է տվել, որ բրազիլացու պայմանագիրը ավարտվում է հաջորդ տարի, իսկ ինքն ցանկություն ունի լքելու ակումբը: Այս պարագայում նա չի կարող Նագատոմոյի տրանսֆերի մաս կազմել:
Իր եզրային պաշտպանի համար Ինտերը ցանկանում է ստանալ 5-6 մլն եվրո, իսկ Մելոյին ստանալ անվճար:


Գելզենկիրխենյան ակումբը հետաքրքրվում է Ինտերի ևս մեկ ֆուտբոլիստի ծառայություններով: Խոսքը գնում է Ինտերի եզրային պաշտպան Դանիլո Դ'Ամբրոզիոյի մասին: Դ'Ամբրոզիոն այն ֆուտբոլիստներից էր համարվում, ում շուրջ Մանչինին ցանականում էր կառուցել Ինտերի խաղը, բայց վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվեց և Ինտերի 33 համարը հայտնվեց հնարավոր վաճառող ֆուտբոլիստների ցուցակում:
La Gazzetta dello Sport -ը գրում է, որ մի քանի օր առաջ հանդիպում է տեղի ունեցել Շալկեի ներկայացուցիչների ու ֆուտբոբլիստի միջև և Դ'Ամբրոզիոն տվել է իր համաձայնությունը տեղափոխվել Բունդեսլիգա: Ինտերը ցանկանում է, իր ֆուտբոլիստի համար ստանալ 5 մլն եվրո, իսկ Շալկեն առաջարկում է 4մլն+2մլն բոնուս: Իտալացի երզային պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Վեսթ Հեմը, Ռոման, Նապոլին ու Ֆիորենտինան: Հնարավոր է Ինտերի իր երկու պաշտպաններին (Ժեսուս,Դ'Ամբրոզիո) փոխանակի Նապոլիի կիսապաշտպան Կարվախալի հետ:


Յուվենտուսը նորից ցանկանում է ձեռք բերել Ինտերի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինին: Վերջին ընկերական խաղում վնասվածք է ստացել թուրինյան ակումբի կիսապաշտպան Սամիր Խեդիրան, ով շարքից դուրս է մնացել 2 ամսով: La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Ալեգրին ցանկանում է փոխարինող գտնել Խեդիրային: Թեկնածուների ցուցակում առաջինը Գուարինի անունն է: Յուվենտուսի առաջարկը ամենայն հավանականությամբ կլինի փոխանակում, այս անգամ առաջարկը կլինի Ֆերնանդո Լլյորենտեն:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 963 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz