Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 15 » Տրանսֆերային նորություններ. Երկուշաբթի
15:37
Տրանսֆերային նորություններ. Երկուշաբթի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերայի նորությունները կապված Ինտերի հետ:

 

Ուրուգվայցի եզրային պաշտպան Ալվարո Պերեյրայի վարձակալության ժամկետը ավարտվել է և ֆուտբոլիստը վերադարձել է Ինտեր: Սակայն նա չի մնալու Ինտերում, այժմ ֆուտբոլիստի գործակալը նոր ակումբ է փնտրում Պերեյրայի համար: Հնարավոր է նա դառնա Էստուդիանտեսի ֆուտբոլիստ, մաս կազմելով Կարրիլոյի տրանսֆերին: Նրա ծառայություններով հետաքրքրվում են նաև եվրոպական մի շարք ակումբներ:

 

Ջանլուկա դի Մարցիոն գրում է, որ Ինտերը արդեն պայմանավորվել է երիտասարդ սլովակ ֆուտբոլիստ Օնդրե Դուդայի հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին անգլիական մի քանի ակումբներ:
Այս մրցաշրջանում Դուդան Լեհաստանի առաջնությունում մասնակցել է 27 հանդիման, խփել 5 գնդակ և կատարել 4 գոլային փոխանցում:

 

Ինտերը առաջարկություն է արել Սամպդորիային Էդեր Մարտինեսին ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստը հրաշալի մրցաշրջան է անցկացրել խփելով 9 գնդակ ու կատարելով 5 գոլային փոխանցում: Ինտերը առաջարկել է 4 մլն. եվրո և նշված ցանկից որևէ ֆուտբոլիստ ` Պուշկաշ, Անդրեոլլի, Նագատոմո: Ջանլուկա դի Մարցոյի կարծիքով Ինտերը շատ մոտ է Էդերի տրանսֆերը իրականացնելու:

 

Ինտերը չկողմնորոշվելով Տիագո Մոտտայի, թե Մբիայի տրանսֆերը իրականացնելու հարցուն կարծես կորցնում է երկուսին էլ: Մոտտան ցանկություն ունի մնալու ՊՍԺ-ում, իսկ Մբիան համաձայնության է եկել Տարպզոնսպորի հետ: Այս պարագայում Ինտերը նոր թեկնացու է գտել կազմը ուժեղացնելու համար: Խոսքը գնում է Բարսելոնայի ֆուտբոլիստ Մարտին Մոնտոյայի մասին: Կատալոնական ակումբը դեմ չէ բաժանվել իր ֆուտբոլիստից, իսկ Մոնտոյան ցանկություն ունի փոխել ակումբը: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 10 մլն. եվրո: Այս մրցաշրջանում Մոնտոյան Լա Լիգայում 8 հանդիպում է անցկացրել և ոչ մի ցուցանիշ չունի:

 

Քանի դեռ Ինտերը և Միլանը մտածում են թե ինչ առաջակություն անեն Մոնակոյին , Ժոֆրե Կոնդոգբիային ձեռք բերելու համար, Ռեալը արդեն անցել է գործնական քայլերի և շուտով կարող է ավարտել հասցնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Ռեալի գլխավոր մարզիչ Ռափա Բենիտեսի համար Կոնդոգբիան հանդիասանում է գլխավոր տրանսֆերային նպատակը և դժվար է պատկերացնել, որ Ռեալի ղեկավարությունը չի կատարի մարզչի ցանկությունը:

 

Այսօր Gonfia la Rete-ին տված հարցազրույցում Ալլանի գործակալը նշել է, որ իր հաճախորդը մոտ է Նապոլի տեղափոխվելուն: Ուդինեզեյի կազմում անցկացրած հրաշալի մրցաշրջանից հետո նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել Ինտերը, Յուվենտուսը և Նապոլին: Այս թիմերից ամենակտիվը Ինտերն էր փորձում ձեռք բերել Ալլանին, ֆուտբոլիստը իր հերթին հայտարարել է որ ցանկանում է խաղալ Ինտերում, սակայն կարծես ֆուտբոլիստը այդպես էլ չի տեղափոխվի Ինտեր:

 

Ինտերը միացել է Մաիտաս Կռանվիտերայի համար ընթացքող պայքարին: Ռիվեր Փլեյթի երիտասարդ կիասապաշտպանի համար պայքարում են Վալենսիան և Ատլետիկոն: Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին տվել է իր հավանությունը այս տրանսֆերին: Իտալո-արգենտինացի ֆուտբոլիստի համար Ինտերը սկսել է վճռական պայքարը:

 

Բորուսսիա Դորտմունդի հարձակվող Չիրո Իմոբիլեն վերջին հարցազրույցներից մեկում խոսել է հնարավոր Իտալիա վերադառնալու մասին: Ոչ կայուն մրցաշրջանից հետո Դորտմունդի հարձակվողին կապում են Ինտերի հետ, իսկ այժմ նաև Նապոլիի:
"Վերադարձ Իտալիա՞: Այո հնարավոր է, բայց ցանկանում եմ մի ակումբ, որտեղ մշտական խաղաժամանակ կստանամ:"

 

Մարսելի կիսապաշպտան Ջիանելի Իմբուլայի ապագան թվում է կլինի Ինտերի և Վալենսիայի միջև: Իսպանական ակումբը թվում է կիրականացնեն տրանսֆերը նախորդ շաբաթ, սակայն վերջին պահին ստորագրեցին Ռոդրիգո Չիաոին: Վալենսիան հնարավոր է չկարողանա ֆինանսապես մրցել Իմբուլայի համար այս պահին:

 

Տրանսֆերային պատուհանը դեռ նոր է բացվել և Ինտերի ղեկավարները դեռ չեն շտապում:  Ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, եթե Ինտերի չհաջողվի իրականցնելու Կուադրադոյի տրանսֆերը, ապա այլընտրանք կլինի Մուհամեդ Սալահը

 

Գալատասարային պաշտպան Սեմիհ Կայան վերջին շաբաթների ընթացքում հայտնվել է Ինտերի ուշադրության կենտրոնում: Մանչինին հետաքրքրված է իր նախկին ֆուտոբլիստի ծառայություններով: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Գալատասարայը պահանջում է 7.5մլն եվրո ֆուտբոլիստի դիմաց:

 

Իսկ ահա այսօր մի շարք թերթեր գրում են Ալեշանդրո Պատոյի հնարավոր տրանսֆերը Ինտեր: Transfermarkt.de կայքը գրում է, որ 25-ամյա հարձակվողը կարող է անվճար հեռանալ ներկայիս ակումբից, չնայած նրան, որ պայմանագիրը լռանում է 2016 թվականին: Բան այն է, որ Կորինտեանսը չի վճարել նրան վերջի ամիսների իմիջի իրավունքների գումարը: Պատոն վարձավճարով հանդես է գալիս Սան Պաոլոյում:


 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1165 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz