Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 11 » Տրանսֆերային նորություններ. Երեքշաբթի
01:50
Տրանսֆերային նորություններ. Երեքշաբթի

Տրանսֆերային պատուհանին մնացել է քիչ ժամանակ, սակայն Ինտերը ակտիվորեն աշխատում է ուժեղացնել թիմի կազմը և միևնույն ժամանակ վաճառել այն ֆուտբոլիստներին, ում Մանչինին չի տեսնում իր թիմում:

Մոտ օրերս վերջապես կարող է տեղի ունենալ Ջերդան Շաքիրիի տրանսֆերը: Ամեն օր բազմաթիվ լուրեր էին տարածվում նրանով հետաքրքրված ակումբների մասին, բայց տրանսֆերը այդպես էլ չէր կայանում:
Երեկ Շաքիրին իր գործակալի և Սթոք Սիթիի մարզական տնօրենի հետ ներկա է գտնվել Սթոք Սիթի-Լիվերպուլ խաղին: Անգլիական լրատվականները հաստատում են, որ Շաքիրին ընդունել է Սթոք Սիթիի առաջարկը և շուտով բուժզննում կանցնի: Ինտերը այս տրանսֆերից կստանա 17 մլն եվրո:


Ռոբերտո Մանչինին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխեց պաշտպանական գծի 4 ֆուտբոլիստներից 3-ին և այս պահին փնտրում է նաև ձախ պաշտպան, որով և փոխած կլինի ողջ պաշտպանությունը: Միրանդա-Մուրիլո զույգը սպառնում է պահեստայինների նստարանին թողնել Ինտերի ավագ Ռանոկիային: Ձախ պաշտպանի դիրքը ժամանակավոր զբաղեցրած Ժեսուսին նույն ճակատագիրն է սպասվում: Ինտերը դեմ չէ վաճառել իր պաշտպաններին, առավել ևս, որ հիմա ակումբին գումար է անհրաժեշտ:
Ռոման հետաքրքրվում է միանգամից ինտերի 2 ֆուտբոլիստներով, Անդրեա Ռանոկիայի և Դանլիո Դ'Ամբրոզիոյի ծառայություններով: Ինտերը իր ավագի համար ցանակնում է ստանալ 12-15 մլն եվրո, իսկ Դ'Ամբրոզիոյի համար 8 մլն եվրո: Ռոման ցանակնում է գնել Ռանոկիային և վարձակալել Դ'Ամբրոզիոյին: Ինտերը արդեն մերժել է Շալկեյի 6 մլն-անոց առաջարկի իր 33 համարի համար:
Նապոլին շարունակում է պայքարել Ժուան Ժեսուսի համար: Ինտերը պատրաստ է բրազիլացուց հրաժարվել 10 մլն եվրոյի դիմաց: Ժուանը կարող է մաս կազմել Մերտենսի, Գաբբիադինիի կամ Կալյեխոնի հավանական տարնսֆերներին:


20 տարեկան 64 խաղ 10 գնդակ ահա Լացիոյի երիտասարդ տաղանդ Բալդե Կեյտայի ցուցանիշները: Թվում է որ Կեյտան անհնար է, որ լքի Լացիոն, բայց ինչպես հաղորդում է GdS-ն դա հնարավոր է: Երիտասարդ հարձակվողը չի մտնում Լացիոյի ծրագրերի մեջ և նա որոշել է լքել հռոմեական ակումբը: Տրանսֆերային արժեքը 15-16 մլն եվրո է: Հարձակվողը իդեալական համապատասխանում է Ինտերի սխեմային: Ինտերը կարող է ձեռք բերել Լացիոյի երիտասարդ տաղանդին, սակայն Կեյտան դեռ երիտասարդ է և մի գուցե միանգամից չկարողանա իր լավագույն խաղն ցուց տալ:


Ձախ պաշտպանի դիրքում Ինտերը փնտրտուքների մեջ է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք այդ հավանական թեկնածուներն են Կրիշիտոն և Կլիշին: Զենիթը իր պաշտպանի համար ցանկանում է 15մլն եվրո, սակայն Ինտերը նախընտրում է վարձավճար գնման իրավունքով տարբերակ: Իսկ Մանչեսթեր Սիթին հասկացնել է տվել, որ չի պատրաստվում բաժանվել ֆրանսիացի պաշտպանից:
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Ինտերը կարող է նաև հավակնել Ֆաբիո Կոենտարոին Ռեալ Մադրիդից: Ֆուտոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Ռոման, ով վերջին պահին ուղղություն փոխեց դեպի ՊՍԺ-ի պաշտպան Դինի վրա: Ինտերը կփորձի տրանսֆերը իրականացնել վարձավճարային հիմունքներով:


Պերիշիչի սագան կարծես թե մոտենում է իր ավարտին: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը տրանսֆերը արդեն կարող է կայանալ այս շաբաթվա ընթացքում: Ռոբերտո Մանչինին ցանկանում է հնարավորինս շուտ իր շարքերում տեսնել ֆուտբոլիստին, որպեսզի վերջին ընկերական խաղում խորվաթ վինգերը լինի իր տրամադրության տակ: Ֆասոնեն և Աուզիլիոն վերսկսել են բանակցությունները գերմանական ակումբի հետ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 958 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz