Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » Տրանսֆերային նորություններ. Չորեքշաբթի
18:22
Տրանսֆերային նորություններ. Չորեքշաբթի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերայի նորությունները կապված Ինտերի հետ:

 


Ինտերի դարպասապահ Ֆրանչեսկո Բարդին հայտնվել է Ֆիորենտինայի ուշադրության կենտրոնում: "La Nazione"-ի փոխանցմամբ Ֆիորենտինան փորձում է ձեռք բերել Ուդինեզեյի դարպասապահին, սակայն դա շատ բարդ կլինի: Բարդին այս պարագայում հանդիասանում է այլընտրանք:
Ժուան Ժեսուսի համար այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել Ինտերի կազմում: FcInter1908.it-ն գրում է, որ բարզիլացի պաշտպանը հայտնվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնց մարզիչը թույլատրել է վաճառել: Նրա ծառայություններով արդեն հետաքրքրվում են Բունդեսլիգայից, իսկ ավելի ճիշտ Վոլֆցբուրգը: Դեռ Եվրոպա Լիգայի Փլեյ-օֆֆի Ինտերի դեմ խաղերի ժամանակ Վոլֆցբուրգը հետևել է պաշտպանի խաղին և տվել բարձր գնահատական: Ինտերը ցանկանում է պաշտպանին ներառել Իվան Պերիշիչի տարնսֆերի գործարքի մեջ:

 

Ինտերը տրանսֆերային նպատակների շարքում նոր անուն է հայտնվել բելգիացի կիասպաշտպան Ռաջա Նաինգոլանը: Թվում է գործարքը անհնար է, քանի որ Նաինգոլանը հանդիասանում է Ռոմայի առանցքային խաղացողը, իսկ հռոմեացիները չեն ցանկանում վաճառել իրենց առաջատարին: Բայց այստեղ կամ նաև Կալյարիի գործոնը: Ֆուտբոլիստը ամբողջական տրանսֆերը չի պատկանում Ռոմային, այլ Կալյարիին և Ռոմային 50/50 հարաբերակցությամբ: Ինտերը ցանկանում է Կալյարիից գնել նրա մասնաբաժինը, ապա բանակցել Ռոմայի հետ մյուս կեսի համար, կամ Կալյարիին բանակցում է և Ռոմայից գնում մյուս կեսը, իսկ Ինտերը վճարում է 20 միլն. եվրո և երկու երիտասարդ խաղացողների, (որոնցից մեկը Պուշկաշն է ) և ստանում Նաինգոլանի ամբողջական տրանսֆերը Կալյարիից:

 

Դեռևս պարզ չէ իրավիճակը կապված Լոնդոնի Չելսիի կոլումբիացի ֆուտբոլիստ Խուան Կուադրադոյի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Չելսիից և տեղափոխվել Ինտեր: Չելսին դեմ չէ բաց թողնել իր ֆուտբոլիստին, սակայն խնդիրը մնում է տրանսֆերի արժեքի շուրջ պայմանավորվելը: Ըստ "Corriere dello Sport"-ի
Ինտերը ցանկանում է վարձակալել խաղացողին 2 տարի ժամկետով, ապա 25 մլն եվրո արժեքով պարտադիր գնման իրավունքով, իսկ ազնվականները ցնականում են միանգամից վաճառք իրականացնել:

 

Եթե ոչ Կուադրադոն, ապա Մուհամեդ Սալահը: Չելսիի ևս մեկ ֆուտբոլիստ հանդիսանում է Ինտերի տրանսֆերային նպատակներից մեկը: Սալահը հրաշալի մրցաշրջանը անցկացրեց Ֆիորենտինայի կազմում: Ֆուտբոլիստը Ֆիորենտինայի կազմում հանդես էր գալիս վարձավճաճարով: Ֆիորենտինան ցանկանում է ևս 2 տարով վարձակալել խաղացողին, իսկ Ինտերը մեկ տարի վարձակալել և ապա գնել 2+25 մլն. գումարով:

 

Ուդինեզեի նախագահը Radio Kiss Kiss Napoli-ն  տված հարցազրույցում խոսել է թիմի հենակետային կիսապաշտպան Ալլանի հնարավոր տրասնսֆերի մասին, ում ծառայություններով հետաքրքրված են Նապոլին և Ինտերը:
"Ալլանը՞: Շատ ակումբներ են հետաքրքրված նրանով, նրանց թվում է նաև Նապոլին: Նա երիտասարդ և աճող ֆուտբոլիստ է, սակայն կմնա Ուդինեզեյում ևս մեկ մրցաշրջան":

 

Ֆրանսիական L’Equipe-ը կարևոր նորություն է հրապարակել Ջոֆրե Կոնդոգբիայի տրանսֆերի շուրջ: Մոնակոյի կիսապաշտպանը հեռախոսային զանգ է ստացել Ռոբերտո Մանչինիից, որպեսզի նրան հրավիրի Ինտեր և ներկայացրել Ինտերի ծրագրերը: Ներաձուրրիները նաև առաջարկ են պատրաստել և շուտով այն կներկայացնեն:

 

Ինչպես տեղեկացնում է մասնագետ Կառլո Լաուդիզիան, Ինտերի և Սամպդորիայի ներկայացուցիչները ընթրել են միասին և միաժամանակ քննարկել Մարկո Անդրեոլլիի տրանսֆերը: fcinternews.it-ին տված հարցազրույցում Սամպդորիայի նախագահ Կառլո Օստին ասել է - "Անդրեոլլին այն խաղացողն է, ում մենք հավանում ենք: Դերևս քննարկում ենք տեսականորեն: Մենք դեռ տրանսֆերային շուկայի սկզբում ենք և չենք ցանկանում ամեն դիրքում անվանակարգումներ անել: Կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում:"


 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1046 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz