Գլխավոր էջ » 2019 » Օգոստոս » 7 » Տրանսֆերային նորություններ
11:41
Տրանսֆերային նորություններ

Ինտերը շարունակում է մնալ առանց հարձակվողների, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել իր թիմում: Կոնտեն ցանկանում է հարձակման գծում ունենալ Լաուտարո Մարտինեզին, Պոլիտանոյին, Էսպոզիտոյին և ևս երկու հարձակվողի` Լուկակու և Ջեկո զույգին:

Համառոտ ներկայացնում ենք վերջին տրանսֆերային նորությունները ստորև․

 



CorSera
Պերիշիչը հանվել է տրանսֆերի և Ինտերը պատրաստ է նույնիսկ վարձավճարով բաց թողնել ֆուտբոլիստին

Calciomercato.com.
Ինտերը հետաքրքրված է Սպալի ձախ պաշտպան Մոհամեդ Ֆարեսայի ծառայություններով: Ինտերը պատրաստ է փոխանակել ֆուտոբլիստին Դիմարկոյի հետ:

Դի Մարցիո
Ջորջիո Պուշկաշը 8-10մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի անգլիական Ռեդինգ։

Դի Մարցիո
Ինտերը նոր առաջարկ է արել Մանչեսթեր Յունայթեդին 75մլն եվրոյի չափով, սակայն ստացել է մերժում: Անգլիական թիմը ցանկանում է 83մլն եվրո՝ ոչ պակաս:

SKY
Կոլիդիոն կտեղափոխվի Լիդս 8-10 մլն եվրոյի դիմաց:

FCIN
Գաբրիել Բարբոսան շարունակում է իր լավ ելույթները Ֆլամենգոյի կազմում: Ֆլամենգոն ցանկանում է գնել բրազիլացու տրանսֆերը, սակայն Ինտերը չի շտապում վաճառել նրան: Իսպանական Վալյադոլիդը նույնպես հետաքրքրված է Գաբիգոլի ծառայություններով: Ինտերը ցանկանում է 20մլն եվրո ֆուտբոլիստի համար:

FCIN
Դանիլո Դ'Ամբրոզիոն երկարաձգում է իր պայմանագիրը Ինտերի հետ մինչ 2022 թվականը:

FCIN
Լոնգոյի գործակալը բանակցում է Ինտերի հետ իր հաճախորդի տրանսֆերը իրականացնելու համար: Լոնգոն կտեղափոխվի իսպանական Դեպորտիվո:

GdS
Ջեկոն այլևս չի ցանկանում սպասել և պատրաստվում է կտրուկ քայլերի գնալ: Հարձակվողը չի պատրաստվում Ատլետիկի դեմ հանդիպմանը և ցանկանում է արագացնել իր տրանսֆերը Ինտեր:

GdS
Կրիստիանու Ռոնալդուն համաձայնություն է տվել Իկարդիի տրանսֆերին:

FCIN
Դիբալան համաձայնություն ունի Մարոտտայի հետ՝ իր Ինտեր տեղափոխութան համար:

GdS
Ինտերը աշխատում է հետևյալ տրանսֆերներն իրականացնելու համար՝
Բորխա Վալերո`Ֆիորենտինա
Ժոաո Մարիո` Մոնակո
Դիմարկո` Տորինո, Կալյարի կամ Սպալ
Պուշկաշ` Ռեդինգ
Լոնգո` Դեպորտիվո
Կոլիդիո` Լիդս

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 662 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz