Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 25 » Տրանսֆերային նորություններ
12:09
Տրանսֆերային նորություններ

Ինչպես հայտնի է Ինտերը շարունակում է անկացնել իր ընկերական հանդիպումները IFCC-ի շրջանակներում: Անտոնիո Կոնտեն իր տրամադրության տակ չունի այն հարձակվողներին, ովքեր լինելու են հիմնական կազմի խաղացողներ: Լաուտարո Մարտինեսը դեռ չի վերադարձել արձակուրդից, Մաուրո Իկարդին հայտնի պատճառով դուրս է մնացել թիմից, իսկ Լուկակուն և Ջեկոն դեռ Ինտերի ֆուտբոլիստներ չեն:


Այսօր Կոնտեն, Մարոտան և Աուզիլիոն հեռախոսազրույց են ունենալու տրանսֆերների շուրջ:


CdS. Նապոլին պաշտոնական առաջարկ է արել Ինտերն 50մլն եվրո+բոնուսներ Մաուրու Իկարդիի համար: Ինտերը կտրականապես մերժել է և պահանջել 80մլն եվրո:


CdS. Ինտերին շուտով կարող է միանալ Էդեն Ջեկոն 14-15մլն եվրոյի դիմաց, սակայն Ռոման ամեն ինչ անում է պահել հարձակվողին իր թիմում:


CdS. Ինտերը պատրաստ է 35մլն եվրո վճարել Լիլի հարձակվող Ռաֆայել Լեաոի համար


Դի Մարցիո. Ջենովան բանակցություններ է վարում Բորխա Վալերոի տրանսֆերի համար:


Fcin. Անդրե Սիլվայի տրանսֆերը ձախողելուց հետո, Մոնակոն դիտարկում է Պերիշիչի թեկնածությունը


CdS. Մոնակոյի մարզիչ` Ժարդիմը, խնդրել է ղեկավարությանը գնել Ժոաո Մարիոյին:


CdS. Ինտերը մերժել է Մոնակոյի առաջարկը` 15մլն եվրո Դալբերտի համար:


CdS. Եթե Ինտերը կարողանա վաճառել Բորխա Վալերոյի, Ռաջա Նաինգոլանի և Ժոաո Մարիոյի տրանսֆերները, ապա Արտուրո Վիդալը կարող է տեղափոխվել Ինտեր:


CdS. Հաջորդ շաբաթ Ինտերը և Մոնակոն կնստեն բանակցային սեղանի շուրջ: Մոնակոն հետաքրքրված է միանգամից չորս ֆուտբոլիստներով` Պերիշիչ, Ժոաո Մարիո, Դալբերտ և Միրանդա


CdS. Լուկակուի գործակալը ամբողջ օրը անցկացրել է Մանչեսթեր Յունայթեդի գրասենյակում հարձակվողի տրանսֆերը իրականացնելու նպատակով: Ինտերը ևս մեկ անգամ կփորձի այս գործարքին ներառել Պերիշիչի տրանսֆերը: Լուկակուին խաղաժամանակ չեն տալիս թիմում վնասվածներից խուսափելու համար


CdS. Ինտերը Իկարդիին բաց կթողնի Յուվենտուս միայն երկու դեպքում: Առաջինը` Իկարդիի համար ստանա 80մլն եվրո, երկրորդը` Իկարդիի դիմաց ստանա Դիբալաին:


CdS. Դալբերտի հեռանալու դեպքում թիմին կարող է միանալ Պալերմոյի ձախ պաշտպան Էմերսոնը


CdS. Ինտերը Ռոմային է առաջարկել Պոլիտանոյի տրանսֆերը և ստացել մերժում: Պոլիտանոն համարվում է 4-րդ հարձակվող թիմում, այդ իսկ պատճառով կարող է փոխել ակումբը:


Ինտերը այս պահին չի կարողանում բավարարել Կոնտեի պահանջները, քանի որ առաջնահերթ պետք է վաճառի իր ֆուտբոլիստներին: Տրանսֆերային պատուհանը Անգլիայում փակվում է օգոստոսի 8-ին և շատ քիչ ժամանակ է մնալու Մանչեսթեր Յունայթեդին փոխարինող գտնել Լուկակուին:


Հավանական հեռացողներ` Միրանդա, Դալբերտ, Ժոաո Մարիո, Բորխա Վալերո, Նաինգոլան, Պոլիտանո, Պերիշիչ, Իկարդի

Հավանական գնումներ` Լուկակու, Ջեկո, Վիդալ, Լեաո, Էմերսոն

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 644 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz