Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 13 » Վերջին Տրանսֆերային նորություններ
01:08
Վերջին Տրանսֆերային նորություններ

Ինտերը շարունակում է ակտիվ մնալ տրանսֆերային շուկայում և իրականացրեց ևս մեկ խոշոր տրանսֆեր:

Արդեն պաշտոնական Նիկոլա Բարելան Ինտերի ֆուտբոլիստ է: Ինտերը իտալացի երիտասարդ ֆուտբոլիստի համար վճարել է 45մկն եվրո, սակայն այն կվճարի 2 մասով` 12մլն եվրո այս ամռանը, իսկ մնացած մասը հաջորդ ամռանը:


Ինտերը պատրաստվում է բաժանվել Ժոաո Մարիոյից և Ժոաո Միրանդայից: Երկու ֆուտբոլիստների ծառայությունով հետաքրքրված է Մոնակոն: Ինտերը նաև դիտարկում է առաջարկներ Չինաստանից պորտուգալացու համար:


Յան Կարամոն երկուշաբթի օրը կդառնա Պարմայի ֆուտբոլիստ: Պարման Ինտերին կվճարի 12մլն եվրո, իսկ հետագա վաճառքի դեպքում Ինտերը կստանա վաճառքի 50% գումարը:


Ինտերը և Ռոման չեն կարողանում համաձայնության գալ Էդեն Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Ինտերը բարելավել է իր առաջարկը և առաջարկում է 12մլն եվրո հարձակվողի համար: Ֆուտբոլիստը հասկացնել է տվել Ռոմային, որ ցանկանում է տեղափոխվել ներաձուրինների թիմ:


Յուվենտուսը ամեն գնով ցանկանում է իրեն ձեռնտու գնով ձեռք բերել Մաուրո Իկարդիին: Թուրինցիները պատրաստն են վճարել 40մլն եվրո արգենտինացու համար: Նապոլին արդեն առաջարկ է կատարել Իկարդիի համար 60մլն եվրո և մեկ ֆուտբոլիստ, որի անունը չի նշվում: Իկարդիի ապագան դեռ անհայտ է: Հետաքրքրություն նաև կա Ատլետիկո Մադրիդի կողմից, սակայն բանակցություններ չկան:

 

Ինտերը պաշտոնապես սկսել է բանակցությունները Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու նպատակով: Այդ առիթով Անգլիա է մեկնել Պյերո Աուզիլիոն, ով ամեն գնով ցանկանում է իրականացնել տրանսֆերը: Մանչեսթեր Յունայթեդը համաձայն է մի քանի մասի վճարման տարբերակին, սակայն տրանսֆերի վերջնական գնի շուրջ չեն կարողանում հայտարարի գալ: Մանկունյացիները ցանկանում են 83մլն եվրո, այն ինչ Ինտերը առաջարկում է 70մլն եվրո: Բանակցությունները շարունակվում են և մոտակա օրերս կարող են արդեն ավարտվել դրական նոտայի վրա:


Ինտերի մեկ այլ պաշտպան կարող է լքել թիմը; Խոսքը գնում է Դալբերտի մասին:  Նրա ծառայություններով հետաքրքրված են Լիոնը և Մոնակոն: Նրան Ինտերում կարող է փոխարիներլ Դարմիանը:


Ռաջա Նաինգոլանը երկու առաջարկ է ստացել չինական ակումբներից: Այսօր մարզումների ժամանակ Ինտերի երկրպագուները խնդրել են, որ "նինջյան" մնա թիմում: Անտոնիո Կոնտեն նրան ներգրավել է մարտավարական մարզումների մեջ, որը նախկին մարզումներին բացակայում էր: Ինտերը պատրաստ է վերանայել Նաիինգոլանի տրանսֆերը նաև նրա կնոջ հիվանդության պատճառով:


Իվան Պերիշիչը կմնա թիմում: Անտոնիո Կոնտեն խոսել է խորվաթի հետ և բացատրել, թե ինչպես է պատրաստվում օգտագործել նրան խաղադաշտում: Համաձայնություն ստանալով խորվաթից իտալացի մասնագետը որոշել է նրան պահել թիմում:


Պաշտոնական` Էմերսը տեղափոխվեց Վասլանդ Բավերեն վարձավճար գնման իրավուքնով:


Դանի Ալվեշի ներկայացուցիչները մոտ օրերս կժամանեն Միլան բանակցություններ սկսելու Ինտերի հետ: Բրազիլացին պահանջում է տարեկան 7մլն եվրո չհաշված բոնուսները:


Պաշտոնական` Ռադուն վարձավճարով հանդես կգա Ջենովայում մեկ մրցաշրջան:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 768 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz