Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Տրանսֆերային նորություններ
22:16
Տրանսֆերային նորություններ

Ինտերը շատ ակտիվ է այս տրանսֆերային պատուհանին և պատրաստվում է առնվազն ևս երկու ձեռքբերում կատարել:


Դի Մարցիո
Ինտերը այս պահին միակ ակումբն է, ով պայքարում է Բորդոյի կիսապաշտպան Մալկոմի համար: Տոտենհեմը և Արսենալը այլևս հետաքրքրված չեն բրազիլացու ծառայություններով: Ինտերը անձնական պայմանագիրը արդեն համաձայնեցրել է Մալկոմի հետ: Բանակցությունները վերջնական փուլում են:  Ներաձուրիները առաջարկում են վարձավճար 8-10մլն եվրո և 30մլն եվրո գնման իրավունք, այն ինչ Բորդոն պահանջում է պարտադիր գնման պայմանը:


fcinternews.it
Ինտերը վերադառնում է Ռաֆինյայի տրանսֆերի տարբերակին:  Ներաձուրիները առաջարկում են վարձավճար + 36մլն եվրո պարտադիր գնման իրավունք հաջորդ ամռանը:


 UK
Ինտերը լրջորեն հետաքրքրված է Տոտենհեմի կիսապաշտպան Դեմբելեյի ծառայություններով, ում պայմանագիրը ավարտվում է 2019թ. ամռանը: Ինտերը առաջարկում է 12մլն եվրո: Անգլիական ակումբը ցանկանում է ստանալ 30մլն եվրո:


CdS
Ռոման ուլտիմատում է ներկայացրել Ֆլորենցիին` կամ հեռանալ, կամ ընդունել 3մլն եվրո աշխատավարձի առաջարկը մինչև շաբաթվա վերջ:


CdS
Սպալետիի առաջնային նպատակն է Ֆլորենցին աջ պաշտպանի դիրքում: Այլընտրանքներ համարվում են Ձապակոստան(30մլն), Դարմիանը(20մլն), Ալեքս Վիդալը Վրսալկոն(25մլն).

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 892 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz