| Football-italiaՌեալ Մադրիդը պատրաստ է Մատեո Կովաչիչին վարձավճարով ուղարկել Ինտեր, եթե վերջինս արտոնութուններ տա Ռեալ Մադրիդին ամռանը Մաուրո Իկարդիի տրանսֆերը գնելու հարցում:
 CdS
 Ռամիրեսի տրանսֆերը չկայանալու դեպքում Ինտերը կանցնի այլընտրանքների: Այլյնտրանք է համարվում Ինտերի նախկին կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: Իսպանական ակումբը կհամաձայնվի միայն վարձավճարիվ տարբերակին, որևիցե գնման իրավունք չներառելով:
 Canal+
 Ֆրանսիական հայտնի հեռուստատեսությունը հայտնում է, որ արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կտեղափոխվի Ինտերի մոտակա օրերին: Ֆուտբոլիստի գործակալը արդեն ժամանել է Միլան:
 Դի Մարցիո
 Իտալացի հայտնի մասնագետ Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ Լիվերպուլի հարձակվող Դանիել Ստարիջը կարող է տեղափոխվել Ինտեր: Իտալական ակումբը պատրաստ է վարձվճար+գնման իրավունքով ձեռք բերել հարձակվողին, որն կկազմի 25-30մլն եվրո, սակայն անգլիական ակումբը ցանկանում է ստանալ 40մլն եվրո:
 Դի Մարցիո
 Ինտերի կիսապաշտպան Ժոաո Մարիոն հրաժարվել է տեղափոխվել Վեստ Հեմ: Պորտուգալացի կիսապաշտպանը սպասում է առաջարկներ մեծ ակումբներից:
 Դի Մարցիո
 Էդերը շատ մոտ է Ինտերից հեռանալուն: Սամպդորիայի հարձակվող Սապատան ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Բորուսսիա Դորտմունդում: Իտալական ակումբը ցանկանում է վերադարձնել իր նախկին հարձակվողին որպես Սապատայի փոխարինող:
 Corriere dello Sport
 Անգլիական Կրիստալ Պալասը պատրաստ է 10-11մլն եվրո վճարել Ինտերի հարձակվող Էդեր Մարտինսի համար: Ֆուտբոլիստը դեմ չէ Անգլիա տեղափոխվելուն:
 Mediaset
 Սևիլիայի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելան ցանկանում է իր թիմում տեսնել Մարսելո Բրոզովիչին: Ինտերը իր հերթին դեմ չէ իր թիմում տեսնել Խոակին Կորեային:
     |