Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 11 » Տրանսֆերային նորություններ
20:37
Տրանսֆերային նորություններ

 


GDS
Մուրիլոն վաղը պաշտոնապես կդառնա Վալենսիայի ֆուտբոլիստ: Իսպանական ակումբը Ինտերին կվճարի 13մլն եվրո կոլումբիացու համար:


GDS
Կոնդոգբիան այսօր առավոտյան չի ներկայացել թիմի մարզմանը: Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Վալենսիա: Կոնդոգբիան համաձայնեցրել է իր պայմանագիրը Վալենսիայի հետ, սակայն Ինտերը և Վալենսիան չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի գնի շուրջ: Իսպանական ակումբը առաջարկում է 20մլն եվրո, բայց Ինտերը ցանկանում է ստանալ 30մլն եվրո:


GDS
Ինտերը պատարստվում է տուգանել Ջոֆրեյ Կոնդիգբիային մարզմանը չներկայանալու համար:


GDS
Գաբիգոլի գործակալ."Գաբիգոլը ցանկանում է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել: Այս պահին մենք և Ինտերը ակտիվորեն բանակցում ենք պորտուգալական Սպորտինգի հետ"


GDS
Ինտերը 30.5մլն եվրո է առաջարկել Սամպդորիային Պատրիկ Շիկի համար, իսկ ֆուտբոլիստին տարեկան 2մլն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ ֆուտբոլիստը մոտ օրերս կտեղափոխվի Ինտեր:


Premium Sport
Օրյեն մնում է Ինտերի առաջնային տրանսֆերը այս պահին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մանչեսթեր Յունայթեդը:


Ջանլուկա դի Մարցիո
Էմրե Մորի տրանսֆերը կարող է ձախողվել: Ֆուտբոլիստի գործակալի պահանջած գումարը Ինտերը շատ է համարում: Տրանսֆերը կարող է սառեցվել:


Tuttosport
Սամպդորիան շարունակում է հետաքրքրվել Էդերով: Ակումբը ցանկանում է վերադարձնել իտալո-բրազիլացուն:

 

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 226 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz