Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 1 » Տրանսֆերային նորություններ
21:14
Տրանսֆերային նորություններ

Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ ամեն դեպքում Ջոնատան Բիաբիանին կլքի Ինտերը այս ամառ: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Սպարտան: Բիաբիանին կարող է տեղափոխվել $CUT$Ստրամաչիոնիի թիմ վարձավճար+գնման իրավունքով 4մլն եվրո: Նշենք նաև, որ Բիաբիանին արդեն մեկնել է Պրագա:


Սաբատինին և Աուզիլիոն կփորձեն Դալբերտին Միլան Միլան բերել վաղը: Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ Նիցի ձախ պաշտպանը Ինտեր կտեղափոխվի այս շաբաթվա ընթացքում:


Daily Express-ը տեղեկացնում է, որ եթե Կանդրեվա-Պերիշիչ զույգից մեկը լքի Ինտերը, ապա Ինտերը կփորձի ձեռք բերել Լիվերպուլի ֆուտբոլիստ Սադիո Մանեին: Ինտերը պատրաստ է 40մլն եվրո վճարել անգլիական ակումբին:


Թուրքական Բեշիքթաշը ցանկանում է ձեռք բերել Գարի Մեդելին: Ֆուտբոլիստի և ակումբի միջև համաձայնություն արդեն կա, իսկ Ինտերին Բեշիքթաշը առաջարկում է 2մլն եվրո:


Ինտերը առաջարկ է արել ՊՍԺ-ին եզրային պաշտպան Կիմբեպեյի համար 25մլն եվրոյի չափով:


Անդրեա Ռանոկիայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սամպդորիան: Ֆուտբոլիստը Սամպդորիա կարող է տեղափոխվել 5մլն եվրոյի դիմաց, քանի որ չի մտնում Սպալետիի ծրագրերի մեջ:


Ինտերի մեկ այլ պաշտպան Ջեյսոն Մուրիլոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Վալենսիան առաջարկել է 10մլն եվրո, իսկ Ինտերը պահանջում է 15մլն եվրո կոլումբիացու համար: Իսպանական ակումբը նոր առաջարկով է հանդես եկել 11մլն եվրո+3մլն եվրո բոնուսներ: Բանակցությունները շարունակվում են: Ինքը` Մուրիլոն դեմ չէ տեղափոխվել Իսպանիա:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 201 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz