Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 25 » Տրանսֆերային նորություններ
16:36
Տրանսֆերային նորություններ

Մրցաշրջանի ավարտին մնացել է 1 տուր, իսկ Ինտերի շուրջ տրանսֆերային նորությունները ավելի և ավելի շատ են:

Դարպասապահ Պաբլո Կարիսոն կհեռանա Ինտերից այս մրցաշրջանի ավարտից հետո: Ինտերը համաձյանության է եկել Տորինոյի դարպաապահ Դանիելե Պադելիի հետ: Տորինոյի նախագահը հարցազրույցում նշել է, որ Պադելին տեղափոխվում է Ինտեր:


Ինտերը լրջորեն բանակցություններ է վարում Անխել Դի Մարիային ձեռք բերելու նպատակով: Ինտերը և ՊՍԺ-ն կարող են փոխանակում կատարել ֆուտբոլիստներով` Պերիշիչ-Դի Մարիա: ՊՍԺ-ն նաև հետաքրքրված է Կոնդոգբիայի ծառայություններով:

Արգենտինացին Ինտերից պահանջում է տարեկան 10մլն եվրո աշխատավարձ:

 

Արդեն պաշտոնական` Ռանոկիան վերադառնում է Ինտեր, այդ մասին տեղեկացնում է Հալ Սիթիի պաշտոնական կայքը:

 

Բեշիկթաշը ամեն գնով ցանկանում է սակարկել Էրկինի գինը: Այժմ թուրքական ակումբը Ինտերին առաջարկել է 0.5մլն եվրո, այն ինչ պայմանագրով 1մլն եվրո պետք է Բեշիկթաշը վճարի: Ինտերը դեռ պատասխան չի տվել: Ֆուտբոլիստի գործակալը հարցազրույցում նշել է, որ իր հաճախորդը կմնա Թուրքիայում:


Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա դի Մարցիոն, Ինտերը համաձայնության է եկել Նիցի ձախ պաշտպան Դիլբարտե Էնրիկեյի տրանսֆերը ձեռք բերելու համար: 24-ամյա ֆուտբոլիստը գնահատվում է 12մլն եվրո և համարվում է լավագույններից իր դիրքում Ֆրանսիայի առաջնությունում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 281 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz