Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 23 » Տրանսֆերային նորություններ
16:51
Տրանսֆերային նորություններ

ԱՊԼ-ի ակումբները սկսել են լրջորեն հետաքրքրվել Իվան Պերիշիչի ծառայություններեվ : Պերիշիչի տրանսֆերը ցանկանում են գնել ` Վեստ Հեմը, Չելսին, Մանչեսթեր Սիթին, Մանչեսթեր Յունայթեդը և Արսենալը: Վեստ հեմը Պերիշիչին դիտարկում է, որպես Դմիտրի Պայեիի փոխարինող, և պատրաստ է վճարել 40 մլն եվրո: Ինտերը ցանկանում է ամռանը գնել Ալեքսիս Սանչեսի և Ագուերոյի տրանսֆերները: Սանչեսը դժգոհ է, քանի որ կարծում է, Արսենալի հետ չի կարող տիտղոսներ նվաճել և դեմ չէ փոխել ակումբային գրանցումը: Ագուերոն խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ և մտածում է Սիթիից հեռանալու մասին: Ինտերը կարող է այս ֆուտբոլիստների գործարքի մեջ ներառել Պերիշիչին: Բայց ամենայն հավանականությամբ Ինտերը չի ցանկանա հրաժարվել իր հարձակվողից:

Ինտերը բանակցություններ է վարում Շիմե Վրսալկոյի հետ: Աուզիլիոն ցանկանում է խորվաթ եզրայինին այս ձմռանը վերադարձնել Իտալիա: Վրսալկոն ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ և դեմ չէ վերադառնալ Իտալիա: Մնում է համաձայնության գալ Ատլետիկոյի հետ:

Նապոլիի Առաջատար Լորենցո Ինսինյեն չի կարողանում պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության գալ ակումբի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ 5 մլն եվրո աշխատավարձ, այն ինչ Նապոլին պատրաստ է միայն դրա կեսը վճարի նրան: Ինտերը կարող է օգտվել այս հանգամանքից և ամռանը ձեռք բերել Ինսինյեին: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Միլանն ու Արսենալը:

Պիոլիի գլխավոր տրանսֆերային նպատակը հաջորդ մրցաշրջանում կլինի Բերնարդեսկին: Ամռանը Ինտերը պատրաստվում է խոշոր գումար առաջարկել Բեռնարդեսկիի համար: Ֆիորենտինան դժվար թե հրաժարվի այդ առաջարկից:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 856 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz