Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 16 » Տրանսֆերային նորություններ
19:15
Տրանսֆերային նորություններ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տրանսֆերային վերջին նորությունները կապված Ինտերի հետ:

 

Ինչպես հայտնի է Ինտերը լուրջ փնտրտուքների մեջ է կենտրոնական կիսապաշտպան գտնելու համար Ստեֆանո Պիոլիի խնդրանքով:
Միլանյան ակումբի կարճ ցուցակում հայտնվել է Մարսելի կիսապաշտպան Լասսանա Դիարան, Չելսիից Օբի Միկելը և Ջենովայից Տոմաս Ռինկոնը:


Ներաձուրիները նաև կփորձեն ուժեղացնել պաշտպանության գիծը: Ինչպես ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ, այնպես էլ հիմա Զենիթի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն մտնում է թեկնածուների ցուցակի մեջ: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Ինտերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Կրիշիտոյին և Մանչեսթեր Յունայթեդի եզրային պաշտպան Մատեո Դարմիանին:


Ինտերի կիսապաշտպան Էվեր Բանեգան կարող է լքել ակումբը, չնայած այն բանին, որ թիմին միացել է այս ամռանը: Արգենտինացին կարող է հայտնվել Էվերտոնում, քանի որ Ինտերի նորանշանակ մարզիչ Ստեֆանո Պիոլին կենտրոնում նախընտրում է Մարսելո Բրոզովիչ և Ժոաո Մարիո զույգին: Բանեգայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10մլն եվրո:


Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Իվան Պերիշիչի ծառայություններով: Փարիզցիները ցանկանում են ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տրանսֆերը կարող է կազմել մոտ 25մլն եվրո:


Ինտերի բրազիլացի նոր "աստղը"` Գաբրիել Բարբոսան, ով մինչ այժմ խաղադաշտում անցկացրել է ընդամենը 16 րոպե, հունվարին կարող է լքել թիմը: Գաբիգոլի ծառայություններով հետաքրքրված են մի շարք իտալական ակուբմներ, ինչպես նաև Լաս Պալմասը, Սանտոսը, իսպանական Սևիլյան, անգլիական Լիվերպուլը և այլ ակումբներ: Ֆուտբոլիստի գործակալը իր հարցազրույցում նշել է, որ իր գործակալին Ինտերը նվաստացնում է այս կերպով:


Բոկա Խունիորսը հետքրքրված է Ռոդրիգո Պալասիոյի ծառայություններով: 34-ամյա արգենտինացի հարձակվողը կարող է դառնալ Կառլոս Տևեսի թիմակիցը արդեն իսկ այս ձմռանը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 943 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz