Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Տրանսֆերային նորություններ
14:24
Տրանսֆերային նորություններ

Վերջին ժամանակներս շատ է խոսվում այն մասին, որ Ինտերը կհամալրվի եզրային պաշտպաններով: Ակումբը մտադիր է գնել 2-3 ֆուտբոլիստների՝ մեկ կենտրոնական պաշտպան և առնվազն մեկ եզրայինի:

 

Ինչպես տեղեկացնում La Gazzetta dello Sport-ը, Մատեո Դարմիանի տեղափոխությունը հունվարին Մանչեսթեր Յունայթեդից շատ իրական է: Նաև թիմին կարող է միանալ Մարտին Կասերեսը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Իսկ կենտրոնական պաշտպանի դիրքում նախապատվությունը դեռ մնում է Վիկտոր Լինդելյոֆը: Ում գործակալը պետք է դառնա Կիյա Ջուրաբչանը, ով ակտիվորեն համագործակցում է ներաձուրրիների հետ:

 

Սակայն դա միայն ձմեռային տրանսերային նպատակներն են: GdS-ը հավաստիացնում է, որ Suning Holdings Group-ն արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին: Պյերո Աուզիլիոյի առջև առաջադրանք է դրված՝ ձեռք բերել երկու իտալացի ֆուտբոլիստներից մեկին` Բերարդիին կամ Բերնարդեսկիին: Նաև մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ՝ պարբերականը երեք թեկնածուների անուններ է գրում` Լուիս Սուարես, Խամես Ռոդրիգես և Կուն Ագուերո:

 

Ձեռք բերել այս թեկնածուներից որևէ մեկին շատ դժվար կլինի, քանի որ դժվար է համոզել ֆուտբոլիստներին փոխել ներկայիս ակումբը Ինտերի հետ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 941 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz