Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 12 » Տրանսֆերային նորություններ
19:34
Տրանսֆերային նորություններ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ինտերի հետ կապված վերջին տրանսֆերային նորությունները համառոտ:

Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Ժոաո Մարիոն կտեղափոխվի Ինտեր: Ինտերը համաձայնության է եկել Սպորտինգի հետ և պատրաստ է 40մլն եվրո վճարել եվրոպայի չեմպիոնի համար գումարած 5մլն եվրո բոնուսներ: Պորտուգալացի կիսապաշտպանը Ինտերի կվաստակի տարեկան 3մլն եվրո և կկնքի 5 տարվա պայմանագիր:

Ինչպես տեղեկացնում է SkySport24-ը Պյերո Աուսիլիոն Մարսելո Բրոզովիչի գործակալի հետ հանդիպումից հետո, խորվաթ ֆուտբոլիստին դուրս է հանել տրանսֆերային շուկա: Ինտերը պատրաստ է 25մլն եվրոյի դիմաց բաց թողնել Բրոզովիչին: Ինտերի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլաիական մի շարք ակումբներ, ինչպես նաև Յուվենտուսը:


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ինտերը լրջորեն հետաքրքրված է Սանտոսի ֆուտբոլիստ Գաբիգոլի ծառայություններով: Ֆուտբոլիստի ապագան կորոշվի Օլիմպիական խաղերից հետո, քանի որ բրազիլացի հարձակվողը գտնվում է է հավաքականի տրամադրության տակ և վերջին խաղում դուբլ է ձևակերպել իր հաշվին: Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, Գաբիգոլը Ինտեր կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հիշեցնենք, որ Ինտերը 25մլն եվրոյի առաջարկ է արել Սանտոսին:


Պաշտոնական. Բեսսան տեղափոխվեց Հելլաս Վերոնա վարձավճարով

Ասսանա Նյուկուրին կարիերաին կշարունակի Պեսկարայուն վարձավճարային հիմունքներով:


Ամենայն հավանականությամբ Ինտերի կիսապաշտպան Ֆելիպե Մելոն կտեղափոխվի թուրքական Գալատասարայ: Ինտերի նորանշանակ մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հույսեր չի կապում բրազիլացի ֆուտբոլիստի հետ:


Իտերի նոր մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել Մանչեսթեր Յունայթեդի պաշտպան Դեյլի Բլինդին: Բլինդին մեծ մրցակցություն է սպասվում անգլիական ակումբում և իր տեղը հիմնական կազմում ապահովագրված չէ: Դե Բուրը շատ լավ է ճանաչում Բլինդին դեռ Այաքսից:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 490 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz