Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 2 » Տրանսֆերային նորություններ
23:16
Տրանսֆերային նորություններ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տրանսֆերային նորությունները համառոտ:

Մանչեսթեր Յունայթեդը Ինտերին  առաջարկել է Բաստիան Շվայնշտայգերին, քանի որ գերմանացի ֆուտբոլիստը այլևս չի մտնում Ժոզե Մոուրինյոի ծրագրերի մեջ: Սակայն Ինտերը բացասական պատասխան է տվել, քանի որ ակումբի սկզբունքներին դեմ են ձեռք բերել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների: Մանկունյացիները նույնիսկ պատրաստ են եղել վճարել Շվայնշտայգերի աշխատավարձի կեսը:


Կանդրևան արդեն Ինտերի ֆուտբոլիստ է, գրում է Ջանլուկա դի Մարցիոն: Սպասվում է, որ շուտով կլինի պաշտոնական հայտարարություն:


Ինտերը կարծես թե շատ մոտ է ձեռք բերել Սանտոսի հարձակվող Գաբիգոլին, առաջ անցնելով Բարսելոնայից և Յուվենտուսից: Ինտերը առաջարկում է 25մլն եվրո ֆուտբոլիստի համար, ինչը ավելի շահավետ է Սանտոսի համար:


Ինտերը հայցում է արել Չելսիին Օսկարին ձեռք բերելու նպատակով: Նախնական տվյալներով Ինտերը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել, փորձելով հասկանալ, թե ինչ գումարի սահմաններում է անգլիական ակումբը պատրաստ բաժանվել բրազիլացի կիսապաշտպանից:


Իկարդիի հեռանալու դեպքում Ինտերը ուշադրությունը կուղևորի դեպի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:


Նապոլին նորից առաջարկ է արել Իկարդիին ձեռք բերելու նպատակով: Նեապոլցիները առաջարկում են 60մլն եվրո արգենտինացու համար և հնարավորություն տալիս ձեռք բերել Գաբիադինիին 45մլն եվրոյով, եթե ներաձուրիները ցանկանան:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 553 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz