Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 10 » Տրանսֆերային նորություններ
19:14
Տրանսֆերային նորություններ

Ինտերը սկսել է հետաքրքրվել Տորինոյի բրազիլացի պաշտպան Բրունո Պերեսով: Ինտերի սկաուտ Մասիմիլիանո Միրաբելին ներկա է գտնվել Ռոմա-Տորինո խաղին, որպեսզի հետևի ֆուտբոլիստին,- հաղորդում է Corriere Dello Sport-ը: Տորինոն իր պաշտպանին գնահատում է 15 մլն եվրո, եթե թուրինյան ակումբը թույլ տա, Ինտերը անմիջապես կսկսի բանակցությունները:

 

Նույն Corriere dello Sport-ը գրում է, որ Յուվենթուսը նորից ցանկանում է ձեռք բերել Ինտերի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինին: Տրանսֆերի համար թուրինյան ակումբը պատրաստ է վճարել 11 մլն եվրո: Մանչինին դեմ չէ բաց թողնել իր ֆուտբոլիստին: Կարևոր է նշել, որ Գուարինը բարձր աշխատավարձ է ստանում` 2,8 մլն եվրո, ինչը տրանսֆերի դեպքում Ինտերի համար մեծ խնայողություն կլինի:

 

Մարտին Մոնտոյան այս ձմռանը անկասկած կլքի Ինտերը: Իսպանացի պաշտպանը այդպես էլ չկարողացավ պաշտոնական խաղերում իր նորամուտը նշել Ինտերի կազմում և ձմռանը կվերադառնա Իսպանիա: Ինտերը փոխարինող է փնտրում Մոնտոյային: GdS-ի կարծիքով այդպիսին կարող է լինել Վերոնայի պաշտպան Յակոպո Սալան, ում խաղին վաղուց հետևում են Ինտերի սկաուտները: Տրենասֆերի մասին զարգացումներ սպասվում է մոտ ժամանակներում:

 

Deportevalenciano.com-ն գրում է, որ Լևանտեն հետաքրքրված է Ինտերի պաշտպան Յուտո Նագատոմոյի ծառայություններով: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ այս ձմռանը:

 

Ինտերը մոտ է ձեռք բերել Սոֆիան Ֆեղուլիի տրանսֆերը: Tuttosport-ի կարծիքով Ինտերը առաջատար է ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարում: Մանչինին ցանկանում է հենց հունվարին ձեռք բերել Ֆեղուլիին: Վալենսիան ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, սակայն դա ոչ մի կերպ չի ստացվում: Եթե Վալենսիան չցանկանա վաճառել իր ֆուտբոլիստին, ապա նա ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 886 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz