Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 4 » Տրանսֆերային նորություններ. Ուրբաթ
01:42
Տրանսֆերային նորություններ. Ուրբաթ

Ձեզ ենք ներկայացնում Ինտերի շուրջ պտտվող տրանսֆերային լուրերը:

 

 

 


Գարի Մեդել
Ինետրը հետաքրքրված է Չիլիի հավաքականի կիսապաշտպան Գարի Մեդելի ծառայություններով, ով Աշխարհի Առաջնությունում աչքի ընկավ արդյունավետ խաղով, նրա իրավունքները պատկանում են Քարդիֆ Սիթիին: Ինչպես տեղեկացնում է El Mercurio-ն, Ինտերը կարող է մինչև 12մլն եվրո առաջարկել "Pitbull"-ի համար:


Էզեկիել Սկելոտոն ցանկանում է հեռանալ
Էզեկիել Սկելոտոն դեռ Ինտերի խաղացող է, սակայն կարող է կարիերան շարունակել Պարմայում: Ինչպես տեղեկացնում է Tutto Mercato Web-ը, իտալո-արգենտինացին հրաժարվել է մի քանի առաջարկներից, ինչպես նաև արտերկրից, այնպես որ նա կարող է մնալ Իտալիայում, որպեսզի հանդես գա Պարմայում: Սկելոտոն ցանկանում է ուղիղ վաճառք, բայց եթե ոչ կանխիկ գումարով, ապա վարձավճար գնման իրավունքով:

 

Ադրիան Ռաբիոն Ինտերի նոր նպատակը
Ինչպես տեղեկացնում է Sky-ի թղթակից և տրանսֆերային մասնագետ Ջանլուկա դի Մարցիոն, Ինտերը ցանկանում է գնել Ռաբիոին: Մասնագետը հավաստիացնում է, որ Ինտերը և ՊՍԺ-ն համաձայության են եկել, սակայն դեռ համաձայություն չկա ֆուտբոլիստի հետ: Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված են նաև Ռոման և Յուվենտուսը: Ջիլառոսսիները ներկայացուցիչ են ուղարկել Փարիզ, որպեսզի համոզեն տղային, ով 19 տարեկան է: Ռաբիոյի համար մրցավազքը գնում է Իտալիայում:

 

Սևիլյան ցանկանում է Կուզմանովիչին
Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, իսպանական Սևիլյան ցանկանում է ձեռք բերել Զդրավկո Կուզմանովիչին, ով կկարողանա փոխարինել Ստեֆեն Մբիային: Ինտերի կիսապաշտպանը մտադիր է լքել ակումբը այս ամառ, սակայն Ներաձուրրիները դժվարանում էին նրա համար նոր ակումբ գտնել, բայց այժմ արդեն հայտնվել է Սևիլյան:

 

Չերչին մոտ է Ինտերին
Ինչպես տեղեկացնում է La Stampa-ն, Ինտերը 15մլն եվրո է առաջարկել Իտալիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստ՝ Տորինոյին Ալեսիո Չերչիի համար: Տորինոն ցանկանում է ստանալ 20մլն եվրո, 5մլն ավելի Ինտերի առաջարկած գումարից: Եթե երկու կողմերը համաձայնության գան 18մլն եվրոյի սահմաններում, ապա գործարքը կկայանա: Բանակցությունները շարունակվում են:

 

Ադամա Ֆոֆանան վարձակալությամբ հանդես կգա Պրատոյում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ինտերը ձեռք է բերել Բրեշիայի 24-ամյա հարձակվող Ադամ Ֆոֆանային, որպես ազատ գործակալ և միանգամից վարձաավճարային հիմունքներով ուղարկել Բ Սերիան ներկայացնող Պրատո ակումբ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 864 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz