Բրիտանական ԶԼՄ-ները հակված են, որ Մայկոնի տեղափոխությունը Չելսի արդեն որոշված է, մնում է կարգավորել մի քանի փոքր մանրամասներ: Գործարքի ավարտից հետո միլանյան Ինտերի գրպանը պետք է հայտնվի մոտ 8-10մլն եվրո:
Ժուլիո Սեզարը կարող է մնալ թիմում մինչև հունվար, նման իրադարձությունների զարգացում չի բացառում Sky Sport 24-ի լրագրող` Ֆաբրիցիո Կոմետին: Այսպիսով, սև-կապույտները այնպիսի իրավիճակում են, որ նրանք արդեն վճարել են նոր դարպասապահի համար, բայց դեռ չեն բեռնաթափել հնի աշխատավարձի կարողությունը:
Հնարավոր է, այս խնդրի հիման վրա, Gazzetta dello Sport-ի կարծիքով, Ինտերը դեռ մտածում է հնարավոր բաժանման մասին Անդրեա Ռանոկիայի հետ, օրինակ Ալեքսանդր Կոլարովի գնման դեպքում Մանչեստր Սիթիից: Սակայն, ինքը Մաուգլին(Ռանոկիա) վերջին մարզումների ժամանկ դրական տպավորություն է թողել, իսկ վերջին մարզման ժամանակ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել կատակել նոր սանրվածքի վերաբերյալ:
Եվս մեկ իտալացի "Ինտերնացիոնալեից", որի ապագան դեռևս պարզ չէր, հիմա անձամբ հայտարարել է հեռանալու մասին: "Ես հեռանում եմ, որովհետև չեմ մտնում նոր ծրագրի մեջ" - ասել է Ջամպաոլո Պացցինին:
Հարձակվողով մեծագույն հետաքրքրություն է ցուցաբերում գենուական "Սամպդորիան", սակայն հասնել համաձայնության բոլոր կողմերին դեռ չի հաջողվում: Ինչ վերաբերվում է Անդրեա Պոլիին, ինչպես տեղեկացանում է TMW-ին, վերջնական տեղափոխությունը Անդրեայի Ինտեր տեղի կունենա մոտ ժամանակներում:
Մինչդեռ Մատտիա Դեստրոն, որով Ստրաման ըստ երևույթին պատրաստվում է փոխարինել Պացցինիին, պատրաստվում է վերադառնալ հանգստից: "Տվյալ պահին նորություններ չկան, բայց իրավիճակը դարձել է ավելի պարզ" - մեկնաբանել է Սիենայի մենեջեր` Անտոնելին, այդ գործարքով հետաքրքրվում են "Ինտերը", "Յուվեն" և "Ռոման":
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրինյան Tuttosport-ը կապնվել է հարձակվողի հոր հետ: Ֆլավիո Դեստրոն նշել է, որ "չի ցանկանում ազդեցություն ունենալ որդու ընտրության մեջ, բայց կարծում է, որ ամեն դեպքում սև գույնը իր մարզաշապիկի վրա կլինի":
Ավարտելով զրույցը Ինտերի սանների մասին, ավելացնենք, որ վաղը կկայանա Մարկո Ֆարաոնեի առաջին մարզումը Ուդինեզեի կազմում, որի շարքերն է համալրել Սամիր Հանդանովիչի Ինտեր տեղափոխվելու գործարքի հետ, այժմ լինելով երկու ակումբների "խաղացող":
Հարավամերիկացիների թեմայով: Պարմայի մենեջեր` Պիետրո Լեոնարդին Sky-ին տված հարցազրույցում հերքել է ասեկոսները, իբր "Ինտերը" գնում է "Նասիոնալեից" Մոնտենեգրո Ալեքսիսա Ռոլինային: "Ես կարդացել եմ, որ մենք իբր գործ ունենք ներաձուրիների հետ Ռոլինի վերաբերյալ, բայց դա այդպես չէ":
Պաուլինյոն, ում երկար ժամանակ Մարկո Բրանկան հետևում է և հրաժարվում է տեղափոխությանը այս ամառ, իսպանական "Վալենսիայի" ուշադրության կենտրոնում է հայտնվել: "Չղչիկները" մտադիր են ինտերիստների հետ մրցել խաղացողի հետ պայքարում, չնայած "ներաձուրիների" զգալի առավելությանը, տեղեկացնում է FC Inter News-ի լրագրող` Ռիկարդո Գատոն:
Ավարտված տրանսֆերային գործարքի ամփոփում Էմիլիանո Վիվիանոյի վերաբերյալ: Ինչպես հայտնում է La Siciglia-ն, մյուս մրցաշրջանում դարպասապահը կպաշտպանի հարազատ "Ֆիորենտինայի" դարպասը: Պաշտոնական տեղափոխությանը վարձավճարով չի հերիքում միայն կողմերի ստորագրությունները, որոքն կաորղ են լինել արդեն վաղը":
intermilano.ru
|
Դիտումներ: 946 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 4.1/14 |