Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 7 » Տորինո-Ինտեր խաղին ընդառաջ
21:55
Տորինո-Ինտեր խաղին ընդառաջ

Թուրինյան Դերբիից հետո, Տորինոն վաղը սեփական հարկի տակ կընդունի Ինտերին: Թուրինցիները մինչ այս սեփական հարկի տակ դեռևս չեն պարտվել: Յուրաքանչյուր խաղում, բացառությամբ Միլանի, Տորինոն սեփական հարկի տակ կարողացել է խփել 2 և ավելի գնդակ: Ի տարբերություն Տորինոյի Ինտերը այս մրցաշրջանում բավականին քիչ է գոլեր խփում: Ինտերի ցուցանիշը միջինում մեկ խաղում 1 գոլն է: Սակայն Ինտերը նաև քիչ է բաց թողում, 11 խաղում 7 գնդակ, սա Ա սերիայում լավագույն ցուցանիշն է: Տորինոն ընդհակառակը հասցրել է բաց թողնել 17 գնդակ, որը Ա սերիայում վատագույն արդյունքերից մեկն է:

Ա սերիայի շրջանակներում թիմերը հանդիպել են 146 անգամ: 64 հանդիպում ավարտվել է Ինտերի հաղթանակով, 35-ում հաջողությունը ուղեկցել է ցուլերին, իսկ 47 խաղում թիմերը ոչ ոքի են խաղացել: Այդ 146 խաղերում Ինտերը խփել է 210 գնդակ, բաց թողելով 146ը:

Հիշեցնենք, որ վաղը խաղադաշտում կհանդիպեն Մաուրո Իկարդին ու Մաքսի Լոպեսը: Իտալիայում այս դիմակայությանը անվանում են derby della Wanda:

Կատեգորիա: Վիճակագրություն | Դիտումներ: 932 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz