16:24 Թոփ 10: Ա Սերիայի պատմության լավագույն արտերկրացիները | ![]()
Արթուր Անտունես Կոիմբրա կամ պարզապես` Զիկո: Բրազիլացի կիսապաշտպանի իտալական ակումբը եղել է Ուդինեզեն, որտեղ նա հանդես է եկել 1983-85թ.: Զիկոն Իտալիա է տեղափոխվել Ֆլամենգոյից, իսկ կարիերան ավարտել է ճապոնական Կաշինա Ատլերս ակումբում: Նվաճումներ` Բրազիլիայի քառակի չեմպիոն, մեկական Լիբերտադորեսի և Ինտերկոնտինենտալի գավաթ, 7 անգամ Ռիո դե Ժանեյրո մրցաշարի հաղթող:
9. Կառլ-Հայնց Ռումենիգե (Ինտեր)
Նվաճումներ` Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի, Գերմանիայի առաջնության և Գերմանիայի գավաթի երկակի հաղթող, 1 անգամ նվաճել է Ինտերկոնտինենտալի գավաթը
8. Զլատան Իբրահիմովիչ (Յուվենտուս, Ինտեր, Միլան)
Նվաճումներ` 3 անգամ ճանաչվել է Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ, 8 անգամ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ, երկուական անգամ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոիստ և ռմբարկու, հաղթել է ակումբային գրեթե բոլոր գավաթները իր ակումբների հետ, սակայն չի հաջողվել նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
7. Խավիեր Զանետի (Ինտեր)
Նվաճումներ` Զանետին իր կարիերայի ընթացքում հաղթել է բոլոր հնարավոր գավաթները՝ թե՛ Իտալիայի, թե՛ Եվրոպայի: Ռեկորդներ` 615 հանդիպում Ա Սերիայում, 145 հանդիպում Արգենտինայի հավաքականում, Ամերիկայի գավաթում անցկացրել է 22 խաղ, Ա Սերիայում անընդմեջ հանդիպումներ 13, 46 միլանյան դերբի, 160 հանդիպում Եվրոպայի գավաթի և այլ բազմաթիվ ռեկորդներ:
6. Լոտար Մատեուս (Ինտեր)
Նվաճումներ` Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 7 անգամ Գերմանիայի չեմպիոն, մեկական անգամ Ա Սերիայի և Գավաթի հաղթող, 2 անգամ Ուեֆայի գավաթակիր:
5. Զինեդին Զիդան (Յուվենտուս)
Նվաճումներ` Զիզուն նվաճել է Աշխարհի և Եվրոպայի գավաթը, հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Իտալիայի և Իսպանիայի առաջնության հաղթող:
4. Ռոնալդո (Ինտեր, Միլան)
Նվաճումներ`2 անգամ նվաճել է Աշխարհի Առաջնության գավաթը, 1 անգամ նվաճել է Ինտերկոնտինենտալի գավաթը, մեկական անգամ Ուեֆայի և Գավաթակիրների գավաթը և այլ շատ գավաթներ:
3. Միշել Պլատինի (Յուվենտուս)
Նվաճումներ` Իտալիայի և Ֆրանսիայի գավաթակիր և առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության գավաթակիր և այլ շատ գավաթներ
2. Մարկո Վան Բաստեն (Միլան)
Նվաճումներ` Եվրոպայի գավաթակիր և լավագույն ռմբարկու, երեքական անգամ հաղթել է Իտալիայի և Հոլանդիայի առաջնություններում, երկու առաջնությունների լավագույն ռբարկու և այլն:
1. Դիեգո Մարադոնա (Նապոլի)
Նվաճումներ` մեկական անգամ հաղթել է Աշխարհի, Կոնֆեդերացիայի գավաթը, Իսպանիայի առաջնությունների հաղթող և 2 անգամ Իտալիայի, դարձել է տարբեր մրցաշարերի լավագույն ռմբարկու: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com