Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 21 » Տոհիր. Վիդիչը 90%-ով Ինտերում է. Էռնանես, Բրանկա...
02:41
Տոհիր. Վիդիչը 90%-ով Ինտերում է. Էռնանես, Բրանկա...

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը ժամանել է Իտալիա և զրուցել լրագրողների հետ:

«Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք վերջին 2 խաղերում, թիմն ավելի հավասարակշռված էր: Սամուելի շնորհիվ պաշտպանությունն ավելի հուսալի է դարձել»:

Էռնանեսի մասին.«Մինչ նրա գալը մեր խաղը կառուցվում էր եզրերով, սակայն այժմ մենք ունենք տարբերակներ նաև կենտրոնում»:

Վիդիչի մասին.«Չեմ ասի ոչինչ, բացի նրանից, որ գործարքը կատարված է 90%-ով: Երբ ամեն ինչ ավարտվի, մենք կհայտարարենք պաշտոնապես»:

Ի՞նչ կասեք թիմին Կալյարիի դեմ խաղից առաջ.«Ես ոչինչ չեմ ասի, ֆուտբոլիստները պետք է հաճույք ստանան խաղից և անեն ամեն ինչ հաղթանակի համար: Ֆուտբոլում լինում են վերելքներ և անկումներ, ամեն դեպքում մենք պետք է լինենք միասնական թիմ: Այժմ ամեն ինչ լավ է ընթանում, և չէի ցանկանա ճնշել խաղացողներին: Նրանք պետք է իրենց ազատ զգան: Հուսանք` կգրանցվի լավ արդյունք»:

Դուք հեռու եք գտնվում թիմից.«Ես ունեմ մարդիկ, որոնց հետ շփվում եմ ամեն օր, և նրանք ինձ շատ են օգնում: Հավատացեք` ակումբը ճիշտ ուղղությամբ է ընթանում. այսօրվա դրությամբ մենք կատարել ենք նախատեսածի 80%-ը»:

Դուք կունենա՞ք նոր գործընկեր.«Ոչ, Բարկին այժմ Ինդոնեզիայում է(ծիծաղում է)»:

Ո՞վ կփոխարինի Բրանկային.«Նրան պետք է շնորհակալություն հայտնել, նա Ինտերի համար աշխատել է տարիներ շարունակ, սակայն եկել է փոփոխությունների ժամանակը: Բրանկայի հեռանալուց հետո նրա տեղը կզբաղեցնի Աուզիլիոն»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1034 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (21.02.2014 16:27) [Материал]
eakan ena vor poxen ekanomia anum)))))))))))) vor dzria lava bayc vor meca vata

2 ashxen91   (21.02.2014 14:17) [Материал]
Եթե Բրանկայի տեղը Աուզիլյոնա մնալու էլ ինչ տարբերություն? էական փոփոխություն ըտեղ չի լինում

1 Artur   (21.02.2014 02:44) [Материал]
լավա վիդիչի պահը... տոհիրը սկսելա հասկանալ ֆուտբոլից, հալալա 130

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz