Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 19 » Տոհիր. Ինտերն իմը չէ, Ինտերը երկրպագուներինն է
01:50
Տոհիր. Ինտերն իմը չէ, Ինտերը երկրպագուներինն է

Էրիկ Տոհիրի հարցազրույցը RAI հեռուստաալիքին: Մաս 2.

Մորատտին խնդրե՞լ էր Ձեզ չդիպչել Ինտերում ինչ-որ բանի.

«Ես Մորատտին առաջին անգամ հանդիպել եմ 5-6 ամիս առաջ: Ես ամբողջ սրտով ասացի, որ այստեղ եմ ոչ թե Մորատտիին փոխարինելու, այլ ոգի ստեղծելու համար, որը կկարողանա աջակցել Ինտերին նաև հետագայում: Ես ասացի Մորատտիին, որ երբեք չեմ կարողանա կրկնել այն, ինչ նա արել է այս 18 տարվա ընթացքում, որ մենք ավելի ուժեղ կդառնանք, եթե աշխատենք միասին: Ապագայում միայն 10 թիմեր կլինեն էլիտայում, և ես ցանկանում եմ, որ Ինտերը լինի նրանց թվում»:

Կխաղան արդյո՞ք այդ թիմերը սեփական առաջնությունում.

«Մրցակցությունը շատ թեժ է լինելու, օրինակ Ռեալ Մադրիդը: Ինտերը ֆանտաստիկ նվաճումների է հասել, սակայն վերջին մի քանի տարում խնդիրներ եղան: Դա ոչ այնքան լավ իրավիճակ է, սակայն ես կարծում եմ, որ Մորատտիի հետ մասին մենք կկաեուցենք նոր Ինտեր»:

Դուք գնել ե՞ք տուն Միլանում. Որտեղ ե՞ք ապրելու.

«Ես չեմ կարող ներկա լինել յուրաքանչյուր խաղին, ինչպես կցանկանայի: Կդիտեմ հեռուստացույցով, ինչպես հեռավորության վրա գտնվող երկրպագուն: Ես արթնանում եմ 2.45 Ինտերի խաղերը դիտելու համար. դա մի մասն է այն ամենի, ինչի տակ ես ստորագրել եմ: Ես կլինեմ Միլանում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը: Ես կբերեմ ինձ հետ իմ ընտանիքը»:

Այժմ Դուք կարող եք փոխել ժամանակը, Ինտերն արդեն Ձերն է...

«Ոչ, Ինտերն իմը չէ, Ինտերը պատկանում է երկրպագուներինն և բոլոր նրանց,ովքեր աջակցում են թիմին տարիներ շարունակ»:

Միլանում կա ևս մեկ թիմ, որի նախագահը հանդիանում է գործարար ԶԼՄ-ների ոլորտում: Դուք շատ ընդհանուր բաներ ունեք, և Դուք տնօրինում եք Republika-ն, Բեռլուսկոնին...

«Ես չեմ ցանկանում մուտք գործել Ինդոնեզիայի քաղաքականություն: Դա լավ է, որ դուք տեղյակ եք այդ մասին: Իմ գործունեությունը գալիս է սիրուց, ես աշխատում եմ սպորտային ոլորտում դրա համար»:

Ինչո՞ւ Ձեր եղբորը անվանեցին Գարիբալդի.

«Իմ հայրն ընտրեց այդ անունը` հույս ունենալով, որ այն հաջողություն կբերի: 2001 թ.-ին, երբ ես գնեցի Republika-ն, իմ եղբորը, ով ցանկանում էր իմանալ իմ որոշման դրդապատճառը, հայտնեցի, որ ինձ դուր է գալիս ԶԼՄ-ների ոլորտի բիզնեսը, և որ դա անում եմ ոչ իշխանության համար»:

Միթե՞ Վենտոլան և Ֆրեզին հանդիսանում են Ձեր կուռքը.

«Եթե ես ասեի Ռոնալդո կամ Ֆիգու, Ձեր մոտ հարցեր չէին առաջանա, քանի որ բոլորը նրանց գիտեն, և նրանք ունեն բազմաթիվ երկրպագուներ: Սակայն, ես հիշում եմ թիմին Ֆրեզիի և Վենտոլայի հետ: Վերջինի համար շատ անհաջող ստացվեց: Նա ինձ դուր է գալիս ոչ այն պատճառով, որ իր կինը ինդոնեզացի է (ծիծաղում է)»:

Աղբյուր` RAI
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 949 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Artur   (19.11.2013 03:14) [Материал]
Մեջբերում (tiko11): amen mi naxadasutyan mej asuma vor ekela ujexacni u da uzuma ani Moratti, erkrpaguneri u timi mej vogia uzum tenan ինքը ասումա էն, ինչ ուզում ենք լսենք, Մորատիին էլ լավ տաքացրելա,,,, մնումա անի ասածները

1 tiko11   (19.11.2013 03:09) [Материал]
amen mi naxadasutyan mej asuma vor ekela ujexacni u da uzuma ani Moratti, erkrpaguneri u timi mej vogia uzum tena. et arden husadricha. kamel lav qaxaqaget )))) bayc de meka ujexacnelua Inter@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz