Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26 » Տոհիր.«Իկարդին և Կովաչիչը Ինտերի ապագան են»
01:02
Տոհիր.«Իկարդին և Կովաչիչը Ինտերի ապագան են»

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը Միլանում պատասխանել է լրագրողների հարցերին:

Որքանո՞վ է կարևոր Նապոլիի դեմ խաղը.«Բոլոր խաղերն էլ կարևոր են: Մնացած 4 հանդիպումներում անհրաժեշտ է հավաքել մաքսիմալ հնարավոր միավորներ»:

Ճի՞շտ է, որ դժվար կլինի իրականացնել Մորատայի տրանսֆերը.«Ոչ, ճիշտ չէ: Ես գտնվում էի Մադրիդում, որպեսզի մասնակցեի Ինտերի և Ռեալի լեգենդների միջև հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսին: Դրանից հետո ես ընթրեցի Ռեալի նախագահի հետ: Մենք չենք քննարկել հնարավոր տրանսֆերներ»:

Դուք հետաքրքրվա՞ծ եք Դավիդ Վիլյայով.«Նա չի մտնում մեր հետաքրքրությունների շրջանակ»:

Շատ է խոսվում Մաուրո Իկարդիի ապագայի մասին, նա կմնա՞.«Նա հանդիսանում է մեր համար կարևոր ֆուտբոլիստ: Կովաչիչի հետ մասին Իկարդին Ինտերի ապագան է»:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 882 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz