Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 30 » Տոհիր. 11 մետրանո՞ց. չգիտեմ ծիծաղել, թե լացել
14:52
Տոհիր. 11 մետրանո՞ց. չգիտեմ ծիծաղել, թե լացել

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը պատասխանել է լրագրողների հարցերին տնօրենների խորհրդի նիստից հետո:

Կարելի՞ է Մացցարիի հետ հանդիպումը համարել դեպի ապագա առաջին քայլ.«Այո, կարելի է նաև այդպես ասել: Մենք քննարկեցինք հաջորդ մրցաշրջանի նախագծերը, քանի որ դրանք կարևոր է քննարկել վաղ շրջանում, և լավ է, որ մարզչի և իմ կարծիքները համընկնում են այդ հարցով... Մեզ անհրաժեշտ է միավորներ հավաքել վերջին 8 հանդիպումներում: Մեզ պետք է կողմնորոշվել հաջորդ մրցաշրջանի կազմի վերաբերյալ, սակայն մենք որոշում կկայացնենք մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ ցանկանում ենք գնահատել բոլոր խաղացողներին»:

Ի՞նչ կարծիքի եք այն բանի նկատմամբ, որ մինչ այժմ Ինտերը ոչ մի 11 մետրանոցի իրավունք ձեռք չի բերել.«Ես չգիտեմ` ծիծաղել, թե լացել... սակայն այսպիսին է իրավիճակը և այսպիսին է իրականությունը»:

Խոսել ե՞ք Մացցարիի հետ պայմանագրի երկարաձգման մասին.«Մենք քննարկել ենք այս մրցաշրջանը, սակայն մրցաշրջանի ավարտին մենք կվերադառնանք այդ հարցին: Գլխավորը եղած խաղացողներին գնահատելն է»:

Մացցարին խնդրե՞լ է ձեզանից հարձակվող.«Նորմալ է, երբ մարզիչը խնդրում է խաղացողներ ձեռք բերել: Մենք կքննարկենք դա վերջում: Ինչպես ասացի, պետք է կենտրոնանաք վերջին 8 հանդիպումների վրա»:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1094 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (30.03.2014 20:42) [Материал]
menq penal chenq uzum prosto uzumenq normal daten u ete normal datein Inter hima ahagin miavorner shat kunenar.. nuyn dzevi penalner mer dem hazar angam drelen mer haamar chen dnum))

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz