Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 24 » Թոփ 55: Ինտերի պատմության լավագույն ֆուտբոլիստները (Մաս 3)
20:58
Թոփ 55: Ինտերի պատմության լավագույն ֆուտբոլիստները (Մաս 3)

FcInter.am կայքը կազմել և Ձեզ է ներկայացնում Ինտերի պայմության լավագույ ֆուտբոլիստներին: Վայելեք Թոփ 55-ի 3րդ մասը:

Մաս 1
Մաս 2
Մաս 3






10 - Լեննարտ Սկոգլանդ. 1950/59 մրցաշրջան


Ամենաուժեղ և տաղանդավոր շվեդ ֆուտբոլիստներից մեկը: Ձախ վինգեր, ով հայտնի է "Նակա" մականունով և օժտված էր գնդակը վարելու զարմանալի տաղանդով: Մեծ դերակատարում է ունեցել շվեդական ֆուտբոլի մեջ, հատկապես 1950 և 1958 թվականների Աշխարհի Առաջնություններում:

Բրազիլական հայտնի և մեծ սեր վայելող Սան Պաուլո ակումբից 1950թ. նա տեղափոխվում է Ինտեր: Ներաձուրրիի մարզաշապիկով հանդես է եկել մինչև 1959թ., անցկացնելով 259 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 55 անգամ:

Ինտերի հետ նվաճել է երկու Սկուդետտո:

 

 

 

 

9 - Արմանդո Պիկկի. 1960/67 մրցաշրջան

 

Ինտերի պատմության ամենաուժեղ կենտրոնական պաշտպաններից մեկը և Ինտերի վերելքի տարիների թիմի ավագը:

Սև-կապույտ մարզաշապիկը կրել է 257 անգամ: Ինտերի հետ հաղթել է 3 Սկուդետտո, 2 անգամ նվաճել Չեմպիոնների Լիգան և ևս 2 անգամ նվաճել է միջմայրցամաքային գավաթը:

Նա մահացել է ընդամենը 36 տարեկան հասակում` ֆուտբոլային կարերան դեռ չավարտած:

 

 

 

 

8 - Մարիո Կորսո. 1957/73 մրցաշրջան
Ձախ վինգերի դիրքում Մարիո Կորսոն փայլել է իր տաղանդով: Ինտերի կազմում անցկացրել է 436 հանդիպում, որոնցում կարողացել է մրցակիցների դարպասը գրավել 78 անգամ:

Հայտնի է իր տուգանային հարվածներով և եզրային փոխանցումներով: Ինտերի կազմում դարձել է 4 անգամ Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Չեմպ
ոենների Լիգայի գավաթը և ևս երկու անգամ միջմայրցամաքային գավաթը:

 

 

 

 

7 - Ջուզզեպպե Բերգոմի. 1980/99 մրցաշրջան
Կարիերան սկսել է եզրային պաշտպանի դիրքում, իսկ հետագայում վերածվել է կենտրոնական պաշտպանի, երբ պաշտպանության գիծը դարձավ ավելի հայտնի: Բերգոմին ողջ կարիերան նվիրել է Ինտերին: Տաղանդավոր այս ֆուտբոլիստը, արդեն իսկ 18 տարեկան հասակում նվաճել է Աշխարհի Առաջնության տիտղոսը 1982թ., հարկ է նշել նաև, որ նա մասնակցել է 4 Աշխարհի Առաջնության:

Ինտերի կազմում անցկացրել է 758 հանդիպում, որն երկորդն է իր ցուցանիշով Ինտերի պատմության մեջ: Ներաձուրիի կազմում նվաճել է` 2 Սուդետտո, 1 գավաթ, 1 Սուպերգավաթ և չորս անգամ տիրել է Ուեֆայի Գավաթին (այժմ Եվրոպա Լիգա):

 

 

 

 

6 - Լուիս Սուարես. 1961/70 մրցաշրջան
Սուարեսը նվաճել է "Եվրոպայի ֆուտբոլիստ" կոչումը, երբ նրան Ինտերը գնեց Բարսելոնից: Դաշտի կենտրոնում դառնալով իսկական լիդեր` առաջ տանելով թիմին իր ետևից: Ինտերի կիսապաշտպանության առաջնորդը խաղում էր Մացցոլայի ետևից 1960թ.:

Լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոն նրան անվանում էր "Ամենամեծ ճարտարապետ ֆուտբոլի պատմության մեջ":

Ինտերի կազմում անցկացրել է 318 հանդիպում, որոնցում հեղինակել է 183 գոլ:

Սուարեսը Ինտերի հետ հաղթել է` 3 Սկուդետտո, 2 Չեմպիենների Լիգայի գավաթ և ևս 2 անգամ միջմայրցամաքային գավաթը:

 

 

 

 

5 - Ռոնալդո. 1997/02 մրցաշրջան
Ռոնալդոյի կարիերան Ինտերի հետ կարճ տևեց և այն լի էր վնասվածքներով: Եթե չլինեին վնասվածքները, ապա նա կդառնար ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Ինետրի կազմում անցկացրել է 99 հանդիպում և դարձել 59 գոլի հեղինակ:

Նա 25 գնդակ է խփել իր առաջին մրցաշրջանում Ինտերի կազմում` սահմանելով ռեկորդ առաջին տարում Իտալիայի բարձրագույն առաջնությունում, որպես նորեկ:

3 անգամ արժանացել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, որից հետո նա լքեց Ինետրը:

Ռոնալդոն համարվում է ռեկորդակիր Աշխարհի Առաջնություններում խփած 15 գոլերով:

 

 

 

 

4 - Խավիեր Զանետտի. 1995-2014
Ներկայիս Ինտերի ավագը տարիքի հետ ավելի բարելավվեց: Իր կարիերայի սկզբում նա համարվում էր անհատական մեծ ֆուտբոլիստ, բայց ոչ թիմի առաջնորդ:

Բայց Զանետտին ապացուցեց իր կարիերաի ընթացքում` խաղալով աջ պաշտպանի, ձախ պաշտպանի և դաշտի կենտրոնում:

1995թ. տեղափոխվելով Ինտեր արգենտինական Բանֆիլդից` մինչ այս անկացրել է 845 հանդիպում և դեռ կանցկացնի տասնյակ հանդիպումներ` բարելավելով իր ռեկորդների քանակը: Բոլորիս հայտնի և սիրված Il Capitano-ն Ինտերի կազմում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները:

 

 

 

 

3 - Ջիանչիտո Ֆակետտի. 1960/78 մրցաշրջան
Ֆակետտին եղել է բարձրակարգ ֆուտբոլիստ: Բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկը: Ինտերի մարզաշապիկը կրել է 634 անգամ և նույնիսկ իր խաղային դիրքին կարողացել է 75 գնդակ հեղինակել: Ողջ կարիերաի ընթացքում միայն մեկ անգամ է հեռացվել դաշտից: Ինտերի հետ նվաճել է գրեթե ամեն հնարավորը, իսկ Իտալիայի հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը 1968թ.:

Ֆակետտին Ինտերի հետ է եղել մինչև 2006թ., զբաղեցնելով մինչ այդ տարբեր պաշտոններ:

Ինչպես բոլորին է հայտնի Ինտերի 3 համարի մարզաշապիկը հավերժական պատկանում է Ֆակետտիին:

 

 

 

 

2 - Սանդրո Մացցոլա. 1960/77 մրցաշրջան
Մացցոլան Վալենտինո Մացցոլայի որդին է, ով եղել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Վալենտինոն զոհ է դարձել 1949թ. Տորինո ակումբի ավիավթարի ժամանակ:

Սանդրոն արեց այնպես, որ իր հայրը հպարտանա իրենով` նվիրելով ողջ կարիերան Ինտերին և ինչպես հարձակվողական ոճի կիսապաշտպան: 1971թ. զբաղեցրել է երկրորդ տեղը Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կոչման համար: Ինտերի հետ հաղթել է բոլոր հնարավոր տիտղոսները և Իտալիայի հետ նվաճել Եվրոպայի գավաթը 1968թ.:

Մացցոլան 16 տարիները Ինտերում անկրկնելի են եղել` 565 հանդիպում, որոնցում կարողացել է աչքի ընկնել 160 անգամ:

 

 

 

 

1 - Ջուզզեպպե Մեացցա. 1927/40 մրցաշրջան
Երբ ակումբի մարզադաշտը անվանվել է Նրա պատվին, ապա դժվար է պնդել, որ Ջուզզեպպե Մեացցան չի եղել Ինտերի պատմության լավագույնը:
 
Ինտերի լեգենդար ֆուտբոլիստ Ջուզզեպպե Մեացցան, ով հայտնի է նաև Պեպինո անվանմամբ, Ինտերում է անցկացրել իր ֆուտբոլային կարիերայի 13 տարիներ: Իտալացի հանրահայտ հարձակվող, որն երկու անգամ կարողացել է ազգային հավաքականի կազմում նվաճել Աշխարհի Առաջնության գավաթը, որը շատ քիչ ֆուտբոլիստների է հաջողվել մինչ այս: Ֆուտբոլային կարիերան սկսել է Ինտերի կազմում(1927-40) և հետագայում, վերադառնալով Ինտեր, ավարտել է կարիերան(1946-47): Այնուհետև 1947թ. ֆուտբոլային կարիերան ավարտելուն մեկտեղ անցել է մարզչական կարիերայի Ինտերում:

Ինտերի կազմում Մեացցան անցկացրել է 408 հանդիպում կարողացել է մրցակիցների դարպասը խոցել 288 գնդակ:

 

 

 

 


fcinter.am
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1521 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (25.08.2013 01:17) [Материал]
մեկը մեկից լավն են 33 33 38

1 Artur   (24.08.2013 22:04) [Материал]
Forza Inter 130 130 շատ լավ նյութա Տիկո ջան

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz