17:10 Թոփ 20: Ա Սերիայի 20 ակումբների հարձակման գծի տաղանդները(մաս2) |
Ձեզ ենք ներկայացնում Ա Սերիայի 20 ակումբների լավագույն հարձակման գծերը դասակարգման աղյուսակով:
10 - Սամպդորիա Հնարավոր է առաջնության ոչ գնահատված կողմերից մեկը, Սամպդորիային միացավ փորձառու տաղանդներ Մաքսի Լոպեսը և Էդերը վառ հեռանկարային ֆուտբոլիստ ապագայի համար: Մանոլո Գամբիադինի, Պավել Վշզոլեկ, Ռոբերո Սորիանո և Բրիկիր Բրխանասոն կարող են ետ նայել հպարտությամբ տպավորիչ խմբի վրա:
9 - Պարմա Նորից մեկ անգամ մենք զարմացած ենք, Անտոնիո Կասսանոն կարողացավ մեծ ակումբներով շրջապատված լինելով ետ բերել իր թեկնածությունը դեպի Աշխարհի Առաջնություն: Այժմ 31 տարեկան է, իր 11 գոլերով և 5 գոլային փոխանցումներով հույս են առաջացրել Ռոբերտո Դոնադոնիի մոտ Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճել, Ամաուրիի և Ջոնատան Բիաբիանիի հետ միասին:
8 - Սասսուոլո Երիտասարդ տաղանդավոր հարձակվողներ իր տրամադրության տակ ունեցող Սասսուոլոն, միանգամայն կարող էր ավելի բարձր հորիզանականում գտնվել քան այժմ: Դոմենիկո Բերարդին, Սիմոնե Զազան և Նիկոլա Սանսոնեն կարող են մեծ հույսեր ունենալ մեծ ապագայի համար:
7 - Ինտեր Հնարավոր է, որ նա սխալ արարքներ կատարեց վերջին ժամանակներում, բայց երբ նա կենտրոնացված է ֆուտբոլ խաղալու մեջ, Մաուրո Իարդին ապացուցել է, որ ունի գոլային հոտառություն: Իր դուբլը իր նախկին ակումբի դարպասը և Բոլոնիայի, թույլ տվեց արգենտինացուն բարձրանալ ռմբարկուների ցուցակում և տեղ գտնել Ռոդրիգո Պալասիոյի ետևում: 32-ամյա "Պոչիկը" իր հաշվին գրանցել է 15 գնդակ, իսկ ահա վնասվածքներով լի Դիեգո Միլիտոն բավարարվել է երկու գնդակով այս մրցաշրջանում: Ռիկի Ալվարեսը 4 գոլ և 8 գոլային փոխանցում և Ֆրեդի Գուարինը 4 գոլ և 6 գոլային փոխանցում:
6 - Տորինո Երկու տղամարդկանց հերոսություն, ինչպիսի մրցաշրջան են նրանք անցկացնում: Չիրո Իմոբիլեն անճանաչելի է այն մարդուց, ով Ջենովայում զույգ էր կազմել Բորիելլոյի հետ, իր 20 գոլերը թույլ են տալիս գլխավորել ռմբարկուների ցուցակը մինչ այժմ: Նրան աջակցում է տաղանդավոր Ալեսիո Չերչին,, 26-ամյա ֆուտբոլիստով շատ ակումբներ են հետաքրքրված, իր հաշվին գրանցել է 13 գոլ և 9 գոլային փոխանցում: Օմար Էլ Կադուրին և Ալեքսանդր ֆարներուդը իրենց հաշվին գրանցելեն չորսական գնդակ:
5 - Ֆիորենտինա Հնարավոր է վնասվածքները խանգարեցին ֆիալկներին լինել ավելի բարձր մրցաշարային աղյուսակում, ինչպես Ջուզեպպե Ռոսսիին և Մարիո Գոմեսը երկար բուժում պետք է անցնեն: Նրանց բացակայությունը Ֆիորենտինային արժեցավ Չեմպիոնների Լիգայի ուղեգրին հրաժեշտ տալով: Մոնտելայի սաները կփորձեն սխալները ուղղել հաջորդ մրցաշրջանում:
4 - Միլան Եթե Սասսուոլոյի ներուժը հիմնված է առկա երիտասարդներ խաղացողների վրա, Միլանի հարձակվողական տաղանդը մնում է չբացված՝ վնասվածքների և վատ մարզչական աշխատանքի համադրության հետևանքով: Եվ Մասսիմիլյանո Ալեգրին, և փոքր չափով նաև Կլարենս Զեեդորֆը չեն կարողացել առավելագույն օգուտ քաղել հարուստ ընտրության հնարավորությունից: Մարիո Բալոտելլիի, Ստեֆան Էլ- Շաարավիի, Ջամպաոլո Պացցինիի, Կեյսուկի Հոնդայի, Ադել Տաարաբտի, Ռոբինյոյի և Կակայի հետ, որոնք բոլորը ռոսսոներիի կազմում են, որևէ կասկած կա՞ր, որ նրանք պետք է 50 գոլից ավելի խփեին առաջնությունում:
3 - Յուվենտուս Միակ գոտին, որտեղ պետք է դեռ բարելավել, Յուվենտուսի հարձակման գիծը մեծ թռիչք կատարեց այս մրցաշրջանում: Կառլոս Տևեսի և Ֆերնանդո Լյորենտեի ժամանումը Անտոնիո Կոնտեին տվել են երկու հուսալի հարձակվողներ, երկուսն էլ լի են արդյունավետությամբ: Արգենտինացին փայքարում է Ա Սերիայի լավագույն ռմբարկուի թագի համար, նրա 18 գոլերը բիանկոներրիի ռմբարկուների երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ Ալեսսանդրո Դել Պյերոյի 20 գոլերից հետո 2008/09 մրցաշրջանում: Իր թիմակիցներ Մարկո Վուչինիչը, Սեբաստիան Ջովինկոն, Ֆաբիո Կվալյարելան և նույնիսկ Դանեիլ Օսվալդոն ունեցել են իրենց ներդրումը:
2 - Ռոմա Ռուդի Գարսիայի բարեփոխումները պաշտպանությունում թույլ տվեցին Ռոմային պայքարել տիտղեսի համար, բայց դա թիմի հարձակվողական ներուժի շնորհիվ չէ: Ֆրանչեսկո Տոտին, չնայած իր պատկառելի տարիքին, շարունակում է գոլեր մատուցել իր հարազատ թիմին՝ 7 գոլ և 9 գոլային փոխանցում: Մատտիա Դեստրոն առաջ է մղում ջիալորոսսիին՝ 13 գոլ 18 խաղում, այն ժամանակ, երբ Ժերվինյոն դարձավ հայտնություն, նրա 10 գոլային փոխանցումները լավ պայմաններ ստեղծեցին Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարում: Ալեսսանդրո Ֆլորենցին և Ադեմ Լյայիչը հիանալի են իրենց եզրերում՝ մեծ արդյունավետությամբ օգնելով հարձակման գծին:
1 - Նապոլի Հարավային ակումբը խփած գնդակների քանակով երրորդն է առաջնությունում, իրենց հաշվին ունենալով 63 գնդակ, Յուվենտուսը 71 իսկ Ռոման 68: Ռաֆայել Բենիտեսի տաղանդավոր հարձակման գիծը Իտալիայում հավասար չունի: Այնուամենայնիվ, Ռաֆա Բենիտեսի տրամադրության տակ գտնվող հարձակվողական ներուժը այսօր Իտալիայի լավագույնն է: Գոնսալո Իգուայինի 17 գոլերը միանգամայն փոխարինում են Էդիսոն Կավանիի բացակայությունը, իսկ նրա 11 փոխանցումները խոսում են նրա անշահախնդրության մասին, որից մեծապես շահում է թիմը: Խոսե Կալեխոն 15 գնդակ, Մարտենս 8 գոլ և 4 գոլային փոխանցում, Գորան Պանդև 7 գոլ, Մարեկ Համշիկ 6 գոլ և նույնքան գոլային փոխանցում և Լորենցո Ինսինյե 5 գոլ և 6 գոլային փոխանցում:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |