12:53 Suning-ի մարտավարությունը տրանսֆերային շուկայում | ![]() Իվան Պերիշիչի հնարավոր տրանսֆերը Մանչեսթեր Յունայթեդ, Gazzetta dello Sport-ը մանրամասն ներկայացնում է Սունինգի մարտավարությունը ամառային տրանսֆերային շուկայում: Այն բաղկացած է 4 կետերից: 1. Ավարտին հասցնել Գարի Մեդելի և Դանիլո Դ'Ամբրոզիոյի նոր պայմանագրերի ստորագրումը, վերջինս արդեն նոր պայամանիր է ստորագրել: Ինչպես նաև ձեռք բերել Սամպդորիայի հարձակվող Պատրիկ Շիկին և Ատալանտայի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին: 2. Բարձրացնել տրանսֆերյաին ծախսերի բյուջեն վաճառների շնորհիվ: Իվան Պերիշիչը գնահատվում է 60մլն եվրո: Մարսելո Բրոզովիչին թույլ կտան հեռանալ 25մլ, եվրոյի դիմաց: Ջեյսոն Մուրիլոն պոտենցիալ գնորդների համար կարժենա 20մլն եվրո: 3. Այս շահույթից Սունինգը կծախսի առնվազն 100մլն եվրո նոր գնումների համար: Չժան Ցինդունը մտադիր է կենտրոնանալ տեղացի երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերելուն, սակայն հնարավոր են բացառություններ: 4. Ոչ մի ֆուտոբլիստ թիմում չի վաստակի տարեկան ավելի քան 7մլն եվրո աշխատավարձ` պահպանելով հանդերձարանում լավ մթնոլորտ:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com