Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 21 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ռուբինի դեմ խաղից առաջ
21:58
Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ռուբինի դեմ խաղից առաջ

Այսօր Անդրեա Ստրամաչչիոնին խոսել է զանգվածային լրատվամիջոցների հետ, վաղը կայանալիք Եվրոպա Լիգայի Ռուբին - Ինտեր խաղից առաջ:

''Թեև մեր բոլոր մեծ անունները այսօր մեզ հետ չեն, բայց ես համոզված եմ, որ բոլոր երիտասարդները և նորնք, ովքեր կխաղան վաղը, անպայման լավ խաղ կցուցադրեն: Նագատոմոն: Ես որոշել եմ նրան Միլանում թողնել, քանի որ վերջին ժամանակներս նա շատ ուղևորություններ էր կատարել: Այսօր նա իհարկե մարազվել է: Այստեղ մենք 10 տղաներ ունենք, որոնց տարիքը 21-ից ցածր է, նրանցից ոմանք անկասկած կխաղան վաղը'':

Բաքվից հետո, սա երկրորդ հեռավոր ուղևորությունն էր.

''Ոչ ոքիից հետո, մենք գիտեինք, որ երեք շատ կարևոր հանդիպում ունենք դրսում, մենք երկուսն անցանք, և վաղը Ռուբինի դեմ կխաղանք, ով միանշանակ ուժեղ մրցակից է, խմբում մեզ հետ հավասար միավորներով: Մեզ համար շատ կարևոր է կենտրոնանալ վաղվա խաղի վրա: Ինտերը վնասվածքների ճգնաժամի մեջ էր, մենք մի քանի խաղ անցկացրեցինք առանց մեր երեք փորձառու կենտրոնական պաշտպանների, և շատ խաղեր առանց հինգ կիսապաշտպանի: Բայց մենք շարունակում ենք խաղալ մեզ բնորոշ խաղը և չենք կորցնում մեր անհատականությունը: Ռուբինի դեմ այս խաղը շատ կարևոր է մեր երիտասարդական ակադեմիայի համար, քանի որ սա հնարավորություն է տեսնել, թե որքանով են այս երիտասարդները պատրաստ, երբ հայտավորվում են խաղին'':

Մարզիչը խոսեց նաև թիմի փոփոխությունների մասին.

''Եթե Եվրո Լիգայի վաղ փուլերում մենք փոփոխությունները ընտրությամբ էինք կատարում, ապա հիմա մենք առանց անհրաժեշտության ենք փոխել կազմը: Եթե մենք դեռևս խնդիրներ ունենայինք խմբից դուրս գալու հետ կապված, ապա պարզ է, որ դժվար կլիներ թիմի կազմում այսքան շատ փոփոխություններ մտցնել'':

Եվ վերջում ստրամաչչիոնին խոսեց իր գործընկերոջ` Կուրբան Բերդիևի մասին.

''Ես մեծ հարգանք եմ տածում Ռուբինի մարզչի նկատմամբ, նա Եվրոպայում լավագույններից մեկն է, նրա մասին շատ չեն խոսում, բայց ես շատ եմ տեսել նրա խաղերը, նա մեզ համար շատ խնդիրներ կստեղծի վաղը: Շատ դիտարժան հանդիպում է սպասվում'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 884 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Artur   (22.11.2012 15:53) [Материал]
hastat petqer tanel Cassanoyin

3 Hako   (22.11.2012 14:14) [Материал]
es vonc em uzum bacarcak sax sastav@ jahelner linen,,, shat hetaqrqir klini tenc,,

2 ashxen91   (22.11.2012 02:39) [Материал]
Coutn u Livajan anpayman kxaxan

1 tiko11   (22.11.2012 02:21) [Материал]
chisht sastava tarel Straman chnayac Cassanoyin el piti taner vortev vorakazrkvaca.. tenanq mer jahelner@ inchi en @ndunak ..

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz