Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 22 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ջենովայի դեմ խաղից հետո
20:54 Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ջենովայի դեմ խաղից հետո | ![]() ![]() ''Ես ցանկանում եմ շնորհավորել տղաներին, ամեն դեպքում: Կարծում եք, որ մենք 15 րոպե ծախսեցինք, որպիսի հետ բերենք կորցրածը և չլքենք խաղադաշտը հիասթափված, ոչ հաղթանակով... մենք լավ ռեակցիա ցուցաբերեցինք: Պարզ է, որ մենք հիասթափված ենք, քանի որ Լիվայայի հետ իրավիճակը անհեթեթ էր: Այժմ մենք պետք է ամբողջությամբ կտրվենք այս ամենից, որպիսի պատրաստվենք և կրկին ուժեղ վերադառնանք'': ''Կարծում եմ, որ մենք լավ սկսեցինք, բայց հետո կորցրեցին մեր խաղը, մասամբ Ալվարեսի վնասվածքի պատճառով, բայց դեռևս մեր ձեռքում էինք պահում խաղը: Ես խնդրեցի Կիվուին մի քանի բան անել դաշտում, որից հետո մենք սկսեցինք ավելի շատ պահեր ստեղծել, մինչ այն պահը, երբ Իմմոբիլեն կարողացավ անցնել Ռանոկկիային և խոցել Հանդանովիչի դարպասն իր կրակոցով: Այդ պահին, թվում էր, թե Ինտերը անհետացել է դեպքի վայրից, բայց ոչ: Մենք դեռ կվերգտնենք մեր լավագույն մարզավիճակը'': Ինտերի մարզչին հարցրեցին, թե արդյո՞ք այս պահին Ինտերն ունի Պաուլինյոյի պես խաղացողի կարիքը. ''Իմաստ չկա խոսել այն մասին, թե ինչի կարիքը կունենանք, այսօր մենք դժվարին իրավիճակում էինք, և իմ խաղացողները արժանի էին միավորների: Մենք դեռ հնարավորություն կունենանք մեր լավագույն խաղը ցուցադրել 2013-ին, այն հիմքով, որ ունենք այսօր: Իմմոբիլեի գո՞լը: Բոլորը գիտեն, որ նա աջով է խաղում, և մենք փորձում էին փակել այդ ուղին նրա համար: Ռանոկկիան լավ խաղ անցկացրեց, կարծում եմ 10-ից 7 անգամ Ռանոկկիան կանգնեցրեց, երբ Իմմոբիլլեն աջով խաղաց'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |