Ինտեր-Ուդենեզե հանդիպումից հետո Անդրեա Ստրամաչչիոնին հարցազրույց էտվել, որտեղ ,նաև կիսվել է թե ինչ է ասել Ինտերի ֆուտբոլիստներին հանդիպումից անմիջապես հետո:
"Անձնական տեսանկյունից սա վրեժ չէր: Իմ համար Ինտերը կապվում է Ա Սերիայի դեբյուտիս հետ, ես այստեղ երկու հիանալի տարիներ եմ անցկացրել և շատ դժվար ժամանակներ եմ ապրել: Ես հպարտանում եմ, թե ինչպես ինձ դիմավորեց մարզադաշտը: Ողջունեցի իմ ընկերներին և այս ամենը հավերժ կմնա իմ սրտում" - ասել է Անդրեա Ստրամաչչիոնին Mediaset Premium-ին տված հարցազրույցում:
"Դի Նատալեի փոխարինումը, այդ պահին ինձ այլ խաղաոճի ֆուտբոլիստ էր պետք, Տոտոն մնում է մեր չեմպիոնը:"
Նախկին ֆուտբոլիստների հետ հանդիպման մասին.
"Ես նրանց ասացի, որ այս ամենը կանցնի, նրանք շատ ուժեղ են` Հանդանովիչ, Կովաչիչ, Ժուան, Պալասիո, Նագատոմո: Ես նույնիսկ կատակելով ասացի` լավ կլիներ մենք հանդիպեինք Միլանին հաղթելուց հետո"
|
Կատեգորիա: Հարցազրույցներ |
Դիտումներ: 1140 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |