Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 21 » Ստրամաչչիոնի ''Եկեք հաղթանակով ավարտենք 2012-ը''
21:13 Ստրամաչչիոնի ''Եկեք հաղթանակով ավարտենք 2012-ը'' | ![]() ![]() ''Այս պահին Ջենովան լավագույն արդյունքը ցույց չի տալիս, սակայն յուրաքանչյուր խաղին նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած թիմի համար: Միայն տեսեք, թե ինչ եղավ Նապոլիի դեմ խաղում, որտեղ նրանք դիմակայեցին այն սխեմայով, որը ես ակնկալում եմ վաղվա խաղին: Ջենովան հնարավորություն ունի խնդիրներ ստեղծել ցանկացած թիմի համար: Լարված մրցավեճ կլինի: Այն ինչ մենք ցանկանում ենք և պարտավոր ենք անել` հաղթել վաղը: Ներաձուրրիի մարզչին խնդրեցին ամփոփել այս տարվա արդյունքները. ''Կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք, թե ինչի ենք հասել նոր ծրագրի սկզբից, սակայն ես հուսով եմ , որ կկարողանամ սա ասել վաղվա խաղից հետո, երկրորդ հորիզոնականում և պատրաստ սկսել մրցաշրջանի երկրորդ կեսը: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում այստեղ և այս պահին, մենք ամեն ինչ կանենք, որպիսի հաղթենք այս խաղում և 2013 թվականը սկսենք երկրորդ տեղով: Ես ցանկանում եմ վաղը տեսնել պայքար և խաղալու ցանկություն, ոչ մի ավելորդ խոսակցություն, եկեք պարզապես գնանք և հաղթենք այս խաղը: Դա շատ կարևոր է, հոգեբանական տեսանկյունից ևս: Ամեն դեպքում, մենք արդեն դրել ենք հիմքը` վերադառնալու կարևոր մրցակցության և վերադառնալու Չեմպիոնների Լիգա'': Ջենովայի մասին. ''Միշտ պետք է հարգել քո մրցակիցներին, բայց երբեք պետք չէ վախենալ: Մենք գնում ենք այս խաղին մեծ թվով կորուստներով, բայց մենք Ինտերն ենք և մենք վաղվա խաղը կսկսենք 11 խաղացողներով, ովքեր ցանկանում են հաղթել'': Մարզիչը հուսով է նաև, որ կկարողանա հայտավորել Ֆրեդի Գուարինին. ''Մենք դեռ չենք ներկայացրել խաղի հայատացուցակը Գուարինի հարցի պատճառով: Միանշանակ Գուարինը մեր լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողն է, և բնականաբար, մենք ցանկանում ենք նրան տեսնել վաղվա խաղին: Բացի այդ, մենք վեց խաղացողներ ունենք վնասվածքով: Եթե նրան որակազրկեն, ապա պետք է որևէ պատճառ գտնեն, բայց Գուարինն ինձ հավաստիացրել է, որ ոչ մի անհարգալից բան չի ասել և չի մոտեցել մրցավարի օգնականին: Նրան պատժել են միայն մտադրության համար: Մենք չենք կարող թողնել մեր լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողին'': inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |