Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 8 » Դեյան Ստանկովիչ. ''Երկրպագուների ընդունելությունն աննկարագրելի էր''
00:02
Դեյան Ստանկովիչ. ''Երկրպագուների ընդունելությունն աննկարագրելի էր''

Դեյան Ստանկովիչը հարցազրույց է տվել Inter Channel-ին երեկվա հանդիպումից հետո, որտեղ և երկրպագուները, և ակումբը նրա համար հատուկ ընդունելություն էին կազմակերպել.

 

«Հիանալի էր՝ վերադառնալ այստեղ, Ջուզեպպե Մեացցա, լսել Կուռվայի երգերը մարզման ժամանակ, և մրցանակ ստանալ Inter Forever-ի կողմից՝ Ֆրանչեսկոյի ձեռով (Տոլդոյի): Ես ակնկալում էի այսպիսի ընդունելություն և երկրպագուների նվիրվածություն: Ես այստեղ անցկացրել եմ 10 տարի՝ անցնելով հաղթանակների և պարտությունների միջով, և հուսով եմ, որ իմ նախկին խաղընկերներից բոլոր նման ջերմ ընդունելության կարժանանան, եթե մի օր վերադառնան այստեղ:

Խաղի մասի՞ն: Այս 90 րոպեների ընթացքում մենք հակառակորդներ էինք, բայց ոչ-ոք չի կարող փոխել պատմությունը, կամ էլ ջնջել այն կապվածությունը, որը ես զգում եմ այս գույների նկատմամբ: 

Ուրախացա արդյո՞ք երկու գոլերի համար: Ես հանգիստ նստած էի՝ հարգելով իմ նախկին թիմին և իմ ներկա թիմին: 

Առաջին խաղակեսում մենք դժվարությամբ դիմագրավեցինք Ինտերի ճնշումներին, բայց ամեն ինչ փոխվեց, երբ մենք խփեցինք երկրորդ գոլը: Դա թարմն օդի պես մի բան էր: Ինձ դուր է գալիս իմ նոր դերը, և ես փորձում եմ իմ փորձը փոխանցել այն խաղացողներին, որոնք խաղադաշտում են»:

 

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 803 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz