Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 31 » Սպալետին ցանկանում է հետևյալ ֆուտբոլիստներին
19:45
Սպալետին ցանկանում է հետևյալ ֆուտբոլիստներին

GdS-ը գրում է` Լուչիանո Սպալետին պատրասպվում է Ինտերում խաղը կառուցել 3 պաշտպաններով: Դրա համար նրան անհրաժեշտ է 2 կենտրոնական պաշտպան և եզրայիններ:
Առաջին կենտրոնականը, ում թեկնածությունը դիտարկվում է Անտոնիո Ռուդիգերն է: Սպալետին բարձր է գնահատում գերմանացի պաշտպանին, ով իդեալական թեկնածու է եզրային կենտրոնականի դիրքի համար:
Հենց կենտրոնի համար դիտարկվում է Կոստաս Մանոլասի թեկնածությունը, իսկ Ստեֆան դե Վրեյը նրա այլընտրանքն է:
Անդրեա Կոնտին աջ եզրայինի գլխավոր հավակնորդն է:
Ձախ եզրում Սպալետին ցանկանում է տեսնել Էմերսոնին, սակայն վերջին մինչ հոկտեմբեր չի կարողանա խաղալ ստացած ծանր վնասվածքի պատճառով:
Վալտեր Սաբատինին այս պահին բանակցություններ է վարում Նիցցայի հետ Դալբերտայի համար: Նրան այլընտրանք դիտարկվում են Դարմիանը և Վրսալկոն:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 981 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz