Ինչպես արդեն տեղեկացրել էր “Sky Sport”-ը այսօր Լուչիանո Սպալետին Աուզիլիոյի, Գարդինիի և Ստիվեն Չժանի հետ պետք է ուղևորվեին Նանկին՝ Չինաստան: Լրագրողները կարճ հարցազրույց են վերցրել մարզիչից Մալպենսա օդանավակայանում անմիջապես մեկնելուց առաջ:
- Ես շատ ուրախ եմ, որ Ինտերի նոր գլխավոր մարզիչն եմ, - սրանք էին առաջին բառերը Սպալետիի:
- Ո՞րն է Չինաստան մեկնելու նպատակը:
- Առայժմ սահմանափակվում եմ միայն ողջույնով: Կազմակերպելու ենք մամուլի ասուլիս, որի շրջանակներում ամեն ինչ հանգիստ կքննարկենք:
- Հաջորդ մրցաշրջանում ի՞նչ նպատակներ կան:
(Ծիծաղում է)
- Ե՞րբ եք ստորագրելու պայմանագիրը:
- Չարժե անհանգստանալ: Մենք սեղմել ենք միմյանց ձեռքերը: Պայմանավորվել ենք ինչպես դա անում էին առաջներում, երբ ամեն ինչ որոշում էին ձեռքսեղմումով:
- Ուրա՞խ եք, որ պետք է աշխատեք Սաբատինիի հետ:
- Դա ավելորդ հարց է: Նա լավ մարդ է, ով գերազանց տիրապետում է թե ինչ է անում: Նման մարդկանց հետ միշտ հեշտ է աշխատելը
|
Կատեգորիա: Հարցազրույցներ |
Դիտումներ: 1097 |
Ավելացրեց: Gago111
| - Վարկանիշ -: 0.0/0 |