Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 30 » Սնեյդեր - Պաստորե գործարքը կարող է իրականացվել
17:20 Սնեյդեր - Պաստորե գործարքը կարող է իրականացվել | ![]() Ուեսլի Սնեյդերի` Ինտերը լքելու մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի մրցաշրջան շարունակ: Սկզբում Մանչեսթրյան դերբի էր նրա համար, սակայն Ուեսլին մնաց Միլանում, պատմությունը կրկնվեց նաև այս ամռանը: Իսկ այժմ, կարծես թե, հասունանում է այն պահը, երբ Սնեյդերն իրոք կլքի Ներաձուրրին: Gazzetta dello Sport-ի տեղեկություններով Ինտերի ներկայացուցիչները, այդ թվում նաև մարզիչ Ստրամաչչիոնին, կրկին խոսել են Սնեյդերի հետ և փորձել համաձայնության գալ, սակայն հոլանդացու պատասխանը ''Ոչ'' է, նա համաձայն չէ ակումբի առաջարկած նոր պայմանագրին: Իսկ հռոմեական Corriere dello Sport պարբերականն այսօր արդեն գրում է Սնեյդեր- Պաստորե փոխանակման մասին: ''Սնեյդեր - Պաստորե, ինչպիսի փոխանակում'' - այսպիսի վերնագրով է այսօր լույս տեսել պարբերականը և այս գործարքի հավանականությունը կապուm են նաև Մասսիմո Մորատտի խոսքերի հետ, ով այս մասին ասել էր ''դա միտք է'': Արգենտինացին իրեն այնքան էլ լավ չի զգում ՊՍԺ-ում, և ամեն ինչ կարող է իրականացվել արդեն հունվարին, երբ կբացվի տրնասֆերային պատուհանը: fcinternews.it
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||


