Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 25 » Sky-ը Ինտերի տրանսֆերների մասին
01:35
Sky-ը Ինտերի տրանսֆերների մասին

Sky-ը անդրադարձել է Միլանի Ինտերին վերաբերող տրանսֆերային լուրերին:


Բաֆետիմբի Գոմիս

Գոմիսը կարծես թե ամենհավանական ձեռքբերումնեից է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Գոմիսի պայմանգիրը ավարտվում է ամռանը, իսկ նա այդքան էլ հակված չէ այն երկարաձգելուն: Նշվում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ինտերը առաջարկ կան
ի Լիոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողի համար: Տրանսֆերի գումարը կկազմի մոտավորապես 7-10 միլիոն եվրո:

Խավիեր Էրնանդես

Մանչեսթեր Յունայթեդը Մատային ձեռք բերելուց հետո կփորձի ձեռք բերել Ֆրեդի Գուարինին: Ինտերին պետք է հարձակվող: Երկու թիմերը կարող են բավարարել իրենց պահանջները կատարելով Գուարին-Չիչարիտո փոխանակումը: Ման.Յունայթեդը նույնպես համաձայն է այս փոխանակմանը: Հաղորդվում է ,որ գործարքը կարող է կայանալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Դանիլո Դ'Ամբրոզիո

Դ'Ամբրոզիոն Ինտեր կտեղափոխվի, սակայն միայն հունիսին: Գործարքը կիրականացվի ամռանը, քանի որ Ինտերը չի ցանկանում Տորինոյին հանձնել Ռուբեն Բոտտայի իրավունքների կեսը:

Պաբլո Օսվալդո

Ֆուբոլիստը պաշտոնապես հանվել է տրանսֆերի: Իտալո-Արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 16միլիոն եվրո: Սակայն Ինտերը դժվար թե նման գումար վճարի ֆուտբոլիստի համար:

Էրնանես

Ֆուտբոլիստը կարծես թե լեզու է գտել թիմի ղեկավարության հետ և շուտով նոր պայմանգիր կկնքի Լացիոյի հետ: Սակայն սա չի նշանակում, որ Ինտերը չի կարող գնել բրազիլացուն: 18-20 միլիոնանոց առաջարկը կստիպի Լացիոյի նախագահ Կլաուդիո Լոտիտոյին մտածել ֆուտբոլիստի վաճառքի մասին:
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz