Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 15 » Sky-ը Ինտերի ձմեռային տրանսֆերների մասին.
19:03
Sky-ը Ինտերի ձմեռային տրանսֆերների մասին.

Sky Sport-ը անդրադարձել է Միլանի Ինտերին վերաբերող տրանսֆերային լուրերին:

Պարբերականը նշում է, որ Ինտերը արդեն համաձայնության է եկել Լացիոյի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրնանեսի հետ: Ֆուտբոլիստը իր հերթին պահանջում է Լացիոյի նախագահ Կլաուդիո Լոտիտոյից վաճառել իրեն Ինտերին:

Բրազիլացուն գնելու համար Ինտերը նախ պետք է վաճառի, սակայն հնարավոր է նաև, որ Տոհիրը անակնկալ մատուցի երկրպագուներին:

Ինտերից հեռանալու գլխավոր թեկնածուները Անդրեա Ռանոկիան և Ֆրեդի Գուարինն են: Գուարինի համար դեռևս առաջարկ չկա: Ռանոկիան ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Գալթասարայ կամ Դորտմունդ:

Ինտերի կազմը նաև կարող են համալրել 2 պաշտպաններ: Հիմնական թեկնածուն Նապոլիի պաշտպան Պաոլո Կանավարոն է:

Ինտերի ներկայացուցիչը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհանդիպի Ջենոայի նախագահ Էնրիկո Պրեցիոզիի հետ, որպեսզի բանակցի Ալբերտո Ջիլարդինոյի տրանսֆերի համար:

Աղբյուրը Sky Sport
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1030 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (15.01.2014 23:24) [Материал]
es inch orin enq hase... piti mekin caxenq vor myusin arnenq.. imasty? voncor mi qar hanes myusy dnes urish tex

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz